ԵԱ. Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը
Հունաստանում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի թիմի նկատմամբ:
Հայկական թիմի առաջին համար Լեւոն Արոնյանը եւ երրորդ համար Գաբրիել Սարգսյանը հաղթեցին սպիտակ խաղաքարերով, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց սեւերով: Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց սեւ ֆիգուրներով:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականն առանց Լեւոն Արոնյանի 3:1 հաշվով հաղթել էր շվեյցարացիներին: Հոկտեմբերի 30-ին կայանալիք երրորդ տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի Խորվաթիայի հավաքականը:


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ