Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կասպից ծովում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է տեղափոխվել Հայաստան Wizz Air–ը 2026–ի հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ՝ շաբաթը 2 անգամ «Դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են». ՊՆ–ն արձագանքել է պարգևավճարների մասին տեղեկությանը Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները Ապատեղեկատվությամբ խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի մասին Ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարը Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախnւմների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան. Բերիո Հայոց թեմի խոսնակ Երեւանի ավագանին քննարկում է Երևանի բյուջեն 45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. նա ձերբակալվել է (տեսանյութ) Թրամփը uպառնացել է Մակրոնին մաքսատուրքերով, եթե նա չբարձրացնի դեղերի գները Ֆրանսիայում

Ավստրալիայում ակտիվիստը մեկ շաբաթ ապրել է ծառի վրա և կանխել անտառի այրումը․ ABCԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Իլինոյսի նահանգապետին՝ ICE-ի աշխատանքներին խոչընդոտելու համարՖինլանդիայի ԱԳՆ-ն աջակցել է Դանիային՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանի նշանակումից հետոԱմերիկյան ատոմային սուզանավը հասել Է Հարավային Կորեայի ափերին․ YonhapApple-ը կսկսի iPhone 18-ի փորձնական արտադրությունը հենց 2026 թ. հունվարինԺնևում վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ հանդիպել են Գորբաչովն ու ՌեյգանըԷնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուռնիկովան չորրորդ անգամ ծնողներ են դարձելԻսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթըՇիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել ենՀայտնի տեսախաղերի հիմնադիրներից մեկը՝ Վինս Զամպելան, ավտովթարի զnh է դարձելՄայքլ Ջեքսոնի թիկնապահը բացատրել է էփշտեյնի հետ լուսանկարում փոփ արքայի հայտնվելըՆախկին ամուսիններ Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը վերամիավորվել են տոնական գնումների և դերասանի որդու՝ Սեմյուելի հետ ճաշելու համարԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող նավինՌուսաստանը կրկին գլխավորել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով երկրների ցանկըԿասպից ծովում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Արատտա այգին» արժանացել է պատվավոր մրցանակի SHARE ճարտարապետական միջազգային մրցույթումՈւսումնասիրություն. Հարավային օվկիանոսի փոթորիկները մեղմացնում են գլոբալ տաքացումըՆեյմարը վիրահատվել էՎրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ ՊՆ և քննարկել համագործակցության հեռանկարներըԵս կապտած մատներով չեմ կառչում իշխանությունից․ ԼուկաշենկոՍիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապվածՀայաստանը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականըՌուսաստանը և Միացյալ Նահանգները ևս մեկ հանդիպում են անցկացրել. ՌԴ փոխարտգործնախարարԱրդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. ԱվինյանԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց Եթե ընդդիմադիրները գային նիստի, իրենց բոյկոտը կաշխատեր, բայց չեն գալիս, մեղքը գցում են «Հանրային ձայնի» վրա. ԳալջյանԲմբուլներդ քամուն կտամ, եթե հանկարծ էլի մանկապարտեզներից խոսեք․ Մանուկյանը՝ ՔՊ-ականներինՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է տեղափոխվել ՀայաստանWizz Air–ը 2026–ի հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ՝ շաբաթը 2 անգամ«Ընգե՛ր, ձևը տենց չի՛, կգնաս, ընգերներիդ հետ կատակ կանես, լսեցի՞ր». ՔՊ-ականը՝ Մեսրոպ Մանուկյանին«Դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են». ՊՆ–ն արձագանքել է պարգևավճարների մասին տեղեկությանըԺնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԱպատեղեկատվությամբ խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի մասինԵրևանի Կապույտ մզկիթում անցկացվեց Յալդայի գիշերվա տոնակատարությունըԱԷՄԳ-ի տնօրեն Գրոսին չի բացառել, որ առաջիկա ամիսներին կայցելի «Բուշերի» ատոմակայանՆորվեգիան բնակչության տարհանման պլան է պատրաստում՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում«Խի չգիտե՞ք, որ մենք նիկոլականներ ենք, քեզնից լավ «արա՞». Ավագանու անդամԲաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը զանգահարել է ընտանիքի անդամներինԲայդենը հիմարի պես է գումար ծախսել Ուկրաինայի վրա․ ԹրամփՁերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարըՀալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախnւմների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան. Բերիո Հայոց թեմի խոսնակԳերմանիայի պաշտպանության նախարարը հերքել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության հնարավորությունըԵրեւանի ավագանին քննարկում է Երևանի բյուջենՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել «երկու բան անել» Ռուսաստանից պաշտպանվելու համար45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. նա ձերբակալվել է (տեսանյութ)Թրամփը uպառնացել է Մակրոնին մաքսատուրքերով, եթե նա չբարձրացնի դեղերի գները ՖրանսիայումԷփշթեյնի գործի մասին հարցնում են՝ վարչակազմի հաջողություններից ուշադրությունը շեղելու համար․ ԹրամփՇախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը հեռակա կարգով ձերբակալվել էԳլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությունը. խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններինԱմանորյա տոնական միջոցառում Կիրանցում (տեսանյութ)
Հայաստան

Մինչև սեպտեմբերի 7-ը Արցախի խմբակցությունները պետք է առաջադրեն նախագահի իրենց թեկնածուն. ե՞րբ է տեղի ունենալու ԱԺ նիստը

Ցանկացած դեպքում ժողովրդի կարծիքը շատ կարեւոր է, բայց պատգամավորներն ունեն մանդատ հենց նույն ժողովրդի կողմից տրված, որոնք իրենց խղճի ու համոզմունքի հիման վրա պետք է քվեարկեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահի ընտրության հարցին:

Պատգամավորն ասաց, որ օրենսդրական պահանջով սեպտեմբերի 7-ը ներառյալ թեկնածուների առաջադրումն է. «Սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ եւ դրանից հետո եռօրյա ժամկետում որոշվի նիստի օրը»:

Դավիթ Գալստյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը այսօր եւ վաղը գործադիր-վարչության նիստեր է հրավիրելու, որի ժամանակ պետք է որոշվի՝ արդյո՞ք ունենալու են իրենց թեկնածուն, թե՞ ոչ:

Անդրադառնալով «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե իր կուսակցությունը առաջադրվելիք թեկնածուին կողմ կամ դեմ չի քվեարկելու, եւ իր այն կոչին, որ մարդիկ պետք է հավաքվեն Վերածննդի հրապարակում, որպեսզի մի քանի անձ չորոշեն նախագահի ընտրության հարցը, Գալստյանն արձագանքեց.

«Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Հավանական է, որ այնպիսի մարդ լինի թեկնածու, որ հենց լինի ժողովրդի սրտի թեկնածուն: Քանի դեռ թեկնածուներ չկան, մենք չենք կարող ասել, որ ժողովրդի սրտով պետք է լինի, հնարավոր է, որ հենց ժողովրդի սրտի թեկնածուները լինեն եւ ընտրությունը կատարելիս մենք՝ ինքներս որոշենք, որպես ժողովրդի կողմից մանդատ ստացած ուժ: Մենք երբեւիցե որեւէ ճնշման ներքո չենք քվեարկել: Ես չեմ կարծում, որ պատգամավորները ճնշման ներքո ընտրություն կանեն: Մենք ունենք դառը փորձը՝ փողոցի ճնշման տակ ընտրության գնալ: Ցանկացած դեպքում ժողովրդի կարծիքը շատ կարեւոր է, բայց պատգամավորներն ունեն մանդատ հենց նույն ժողովրդի կողմից տված մանդատ, որոնք իրենց խղճի ու համոզմունքի հիման վրա քվեարկեն»:

Հարցին, թե Արցախում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհ պետք է ընտրվի, պատգամավորն ասաց. «Արցախի կործանումը սկսվել է 2018-ից եւ ավելի ակտիվ փուլ է մտել Արցախի 2020 թվականի ընտրությունների ժամանակ: Մենք տեսանք, որ 2020-ի սխալ ընտրության արդյունքում հայտնվել ենք այսպիսի իրավիճակում: Այսօրվա իշխանությունների մոտեցումը պետք է վերանայվի: Որոշումները պետք է կայացվեն Արցախի ժողովրդի շահերից, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ իր այլ քաղաքական ուժի թելադրանքով»:

Նշենք, որ Alpha News-ի հետ զրույցում «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ նախագահի ընտրության օրակարգով Արցախի Ազգային ժողովի նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին:

Պատգամավորը տեղեկացրել է նաեւ, որ խորհրդարանական ուժերը նախագահի թեկնածու պետք է առաջադրեն սեպտեմբերի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում: Գեղամ Ստեփանյանն ասել է, որ սեպտեմբերի 8-ին կհայտարարեն թեկնածուի կամ էլ թեկնածուների անունները, եւ հաջորդ օրը տեղի կունենա նախագահի ընտրության օրակարգով ԱԺ նիստը: