Իսպանիայում ֆուտբոլը դարձել է քաղաքականության ստրուկը
Այսօր կավարտվի ֆուտբոլի Իսպանիայի առաջնության տասներորդ տուրը: Կկայանա երկու հանդիպում:
Իսկ շաբաթ եւ կիրակի տեղի ունեցած ութ հանդիպումները բավական էին, որ փորձառու ֆուտբոլասերները, մասնագետները եւ մեկնաբանները հասկանան, որ այս մրցաշրջանում ֆուտբոլը դարձել է քաղաքականության ստրուկը:
Առաջնության ամենասկզբում բոլորը համոզվեցին, որ «Բարսելոնան» վերջին տարիների համեմատ անհամեմատ վատ մարզավիճակում է, բայց դա չխանգարեց, որ այս թիմը գրեթե առանց կորուստների գլխավորի մրցաշարային աղյուսակը:
Վերջին տուրում էլ Բիլբաոյում 2:0 հաշվով հաղթեցին «Ատլետիկին»: Ընդ որում, խաղի հենց սկզբից այնպիսի տպավորություն էր, կարծես բասկերը խաղադաշտ էին մտել, գիտակցելով, որ անպայման պետք է պարտվեն:
Կատալոնական «Ժիրոնային» պարտվեց նաեւ Մադրիդի «Ռեալը»: Եւ եթե որեւէ մեկը հավատում է, որ վերջին չորս խաղում թույլիկ թիմերին գոնե մեկ գոլ չխփած «Ժիրոնան» առանց կողմնակի միջամտության կարող էր հաղթել «Ռեալին», ապա ֆուտբոլից ոչինչ չի հասկանում:
Այսպիսով, Իսպանիայի իշխանությունները ֆուտբոլի օգնությամբ փորձում են մեղմել կատալոնացիների անկախական տրամադրությունները, միաժամանակ սպանելով այդ նույն ֆուտբոլը:
Վերջին հաշվով, արդեն բոլորը ծիծաղում են այն ամենի վրա, ինչ կատարվում է իսպանական ֆուտբոլում:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...