Սոթքում զոհված 37-ամյա Արսենը Ռանչպարից էր, 36-ամյա Անդրանիկը՝ Նորաբացից, վարժական հավաքների մասնակիցներ էին
Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածքում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրից էր։
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր.
«Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է։ Համեստ ու հարգանքով տղա էր»,- մանրամասնեց Հակոբյանը։
Մասիսի քաղաքապետի տեղակալը նաև հայտնեց, որ Սոթքում զոհված 36-ամյա Անդրանիկ Անտոնյանն էլ Մասիս խոշորացված համայնքի Նորաբաց բնակավայրից էր: Նա ևս 25-օրյա հավաքի մասնակից էր։
Հակոբյանի տեղեկացմամբ՝ Անդրանիկ Անտոնյանն ամուսնացած չէր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ։
«Երկու քույր ունի, տան միակ տղան էր: Մոտ 13 օր է՝ ինչ դիրքերում էր»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:
Ժամը 15:15-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել