Դեկտեմբերի 21-ը ՄԱԿ-ը հռչակել է Բասկետբոլի համաշխարհային օր. Նյու Յորքի համալսարանում սովորող հայ երիտասարդի ներդրումը այդ գործում
Օգոստոսի 25-ին, ՄԱԿ-ը ընդունել է բանաձև որով դեկտեմբերի 21-ը հայտարարվել է Բասկետբոլի համաշխարհային օր: Նախաձեռնությունը ՄԱԿ-ին ներկայացրել է Ֆիլիպինները, սակայն գաղափարի հեղինակը Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Դավիդ Հոլլանդերն է:
Դավիդ Հոլլանդերի ուսանողներից մեկը Նյու Յորքի համալսարանի սպորտ մենեջմենք բաժնում սովորող Տիգրան Տեր-Մաթևոսյանն է, որը Tert.am-ի հետ զրույցում պատմել է նախաձեռնության մասին:
«Պրոֆեսոր Դեյվիդ Հոլանդերը ուներ մի դասընթաց, որի անունն էր «Ինչպես բասկետբոլը կարող է փոխել աշխարհը», ու այս դասընթացի վերջնական նպատակը այն էր, որ մենք գրեինք նամակներ, որոնք պետք է միավորվեին ու ստացվեր մեկ ընդհանուր նամակ, որը պետք է ուղարկվեր ՄԱԿ
Մենք դասընթացի մասնակիցներով ունեցել ենք մեր ներդրումը, որ օգոստոսի 25-ին, ՄԱԿ-ը ընդունեց բանաձև, որով դեկտեմբերի 21-ը հայտարարվեց Բասկետբոլի համաշխարհային օր»,- ասել է նա:
Տիգրանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի լույս է տեսել պրոֆեսոր Հոլլանդերի «Ինչպես բասկետբոլը կարող է փրկել աշխարհը» բեսթսելլերը: Եվ հիմա իրենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի գիրքը թարգմանվի և հայկական հրատարակչություններում տպագրվի:
«Գիրքը ներկայացված է բասկետբոլի 12-13 կանոնների տեսքով, թե ինչ նշանակություն ունի բասկետբոլը հասարակության համար:
Այդ կանոններից է օրինակ, որ բասկետբոլի միջոցով մարդիկ կարող են համագործակցել, կամ, որ բասկետբոլը չունի բաժանումներ խաղացողների համար, և բասկետբոլում ամեն մեկը կարող է ունենալ կաևոր ներդրում, և դա կապում ենք նրա հետ, որ կյանքում է պետք է այդպես լինի, որ մարդիկ չունենան բաժանումներ, և, որ բոլորը կարող են կարևոր բանի հասնել իրենց կյանքում: Կանոններից է նաև, որ բասկետբոլը բոլորի համար է, և չկան մարդկանց տեսակներ, որ չեն կարող խաղալ բասկետբոլ»,- ասել է նա:
Տիգրան Տեր-Մաթևոսյանի խոսքով գովելի է այն, որ վերջին շրջանում հայկական բասկետբոլում մենք ունենք հաջողություններ:
«Շատ կարևոր է նաև նշել այն, որ Հայաստանում կանանց բասկետբոլն էլ է զարգանում և հաջողություններ գրանցում»,- ասել է նա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը