Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով․ որոշ շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի
Օգոստոսի 26-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել