Հայաստանում մշտական բնակություն հաստատած ռուսների և ուկրաինացիների հաշվին ՀՀ բնակչության թիվն աճել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մշտական բնակչության թվաքանակն աճել է՝ թերեւս ՀՀ մշտական բնակություն հաստատած ռուսների եւ ուկրաինացիների հաշվին: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակչությունը 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 985 հազար մարդ, նախորդ տարի՝ 2022 թվականին՝ 2 մլն 961 հազար մարդ։
Ըստ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների՝ 2 մլն 985 հազար մարդուց 1 մլն 101 հազարը բնակվում են Երեւանում։ Վայոց ձորն այն մարզն է, որտեղ ամենաքիչ բնակիչներն են՝ 48.1 հազար մարդ, ամենաշատ բնակչությունն ունի Արմավիրի մարզը՝ 267.6 հազար դրամ։
Երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 257.3 հազար մարդ։
Բնակչության ընդհանուր թվից 1 մլն 902 հազարը քաղաքային բնակչությունն է, 1 մլն 082 հազարը՝ գյուղական»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել