«Վարդաշեն» ՔԿՀ–ում կալանավորվածի սմբուկով ուտեստի տարայում հայտնաբերվել է բջջային հեռախոս
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շարունակում են պայքարը արգելված իրերի պահման և շրջանառության դեմ։
Քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ օգոստոսի 21-22-ն ընկած ժամանակահատվածում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օրվա տարբեր ժամերի չնախատեսված խուզարկություններ են իրականացրել հիմնարկի խցերում:
Խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում՝ սմբուկով ուտեստի տարայում, հայտնաբերվել է բջջային հեռախոս: Եվս մեկ բջջային հեռախոս և լիցքավորման սարք հայտնաբերվել են այլ խցում՝ ներքնակի մեջ պատրաստված թաքստոցից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել