Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 3 վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են․ մանրամասներ
Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 23:30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ֆրանսիայի քաղաքացի Մավիան Աքսել Հովհաննեսի վարած Toyota 4Runner մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ալբերտ Մարզումանյանի վարած Зил 131 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 25-ամյա Ալբերտ Կիրակոսյանն ու 26-ամյա Արտավազդ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն:
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել