ՀՔԾ պետը «չոր» աշխատավարձով է ապրում. պաշտոնյայի համեստ հայտարարագիրը
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը բավականին համեստ հայտարարագիր է ներկայացրել:
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ ՀՔԾ պետն ունի 1 բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, երկու ավտոտնակ: Նա հայտարարագրել է 17 մլն դրամ, 30 հազար դոլար եւ 10 հազար եվրո: 59-ամյա պաշտոնյան տարեկան 6 մլն 660 հազար դրամ աշխատավարձ է ստանում, այս տարվա ընթացքում էլ վարձակալության դիմաց ստացված վճարից ունի 4 մլն 300 հազար դրամ: Շահինյանը նաեւ կենսաթոշակ է ստանում՝ այս տարվա ընթացքում 2 մլն 654 հազար դրամ:
Նշենք, որ Վահրամ Շահինյանը Հատուկ քննչական ծառայության պետ է նշանակվել 2013թ.-ին: Նա առաջին անգամ է հայտարարագիր ներկայացնում:

















































