Շատ դժվար խաղ է սպասվում․ Եղիշե Մելիքյան
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում կընդունի շվեդական «Կալմարին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին ու մեկնարկելու է 19։00-ին։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Շատ դժվար խաղ է սպասվում։ Մենք հաղթեցինք առաջին խաղում, բայց այս խաղում մենք որոշ խնդիրներ ունեցնաք։ Նրանք խելացի մարզիչ ունեն, կփորձեն նոր բան փորձել, նոր սխեմայով խաղալ մեզ հետ։
Թիմի մարզավիճակը շատ լավ է, պատրաստ ենք վաղվա խաղին։ Հոգեբանորեն պատրաստ ենք, պետք է աշխատենք ու պայքարենք, որ կարողանանք հասնել հաջողության»,- ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում երևանյան ակումբը մրցակցի հարկի տակ հաղթել է 2-1 հաշվով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը