Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Տեսանյութեր

Միջազգային քրեական դատարանը Վագիֆ Խաչատրյանի դեպքով կարող է կալանավորման որոշում կայացնել. փաստաբան

Ադրբեջանը մարդկության դեմ ուղղված ծանր հանցանք է կատարել՝ առեւանգելով Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Արամ Վարդեւանյանը` հավելելով, որ դեպքի առնչությամբ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է քրեական գործ հարուցեն, իսկ Միջազգային քրեական դատարանն այս դեպքով եւս կարող է կալանավորման որոշում կայացնել, ինչպես ռուս — ուկրաինական կոնֆլիկտի պարագայում:

«Մարդկության դեմ հանցանքներն ամենածանրն են, դրանք տարբերվում են այլ հանցանքներից այն իմաստով, որ դրանք նույնիսկ վաղեմության ժամկետ չունեն: Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կատարած արարքի համար ադրբեջանցի այդ պաշտոնյաները վաղ, թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու: Վագիֆ Խաչատրյանի դեպքը ծանր հետեւանք ու պատիժ ենթադրող արարք է, որովհետեւ նա եղել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության ներքո: Ավելին՝ Կարմիր Խաչն ուժային կառույց չէ: Այս կառույցը հայտնի է նրանով, որ օրինակ՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ բժշկական օգնության անհապաղ կարիք կար, Կարմիր Խաչը ստիպված էր լինում միջամտել եւ բոլոր կողմերը մշտապես հարգել են Կարմիր Խաչի թե՛ նշանը, թե՛ անձնակազմին: Իսկ այս դեպքում Ադրբեջանը նույնիսկ միջազգային նման կայուն սովորութային նորմերն է խախտել, որն ունենալու է իր իրավական հետեւանք, քանի որ Կարմի Խաչի պաշտպանության ներքո գտնվող անձի նկատմամբ նման ոտնձգությունը կրկին ապացուցում է մարդկության դեմ ուղղված հանցանքի մասին»,- ասաց փաստաբանը եւ հավելեց, որ Ադրբեջանը խախտել է նաեւ Ժնեւի կոնվենցիան, որի կարգավորումների պաշտպանության ներքո էր գտնվում Վագիֆ Խաչատրյանը:

Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ Վագիֆ Խաչատրյանին առեւանգել են այն վայրից, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանդիսանում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք: Սա ըստ փաստաբանի՝ նշանակում է, որ Ռուսաստանն այս դեպքի առնչությամբ պետք է քրեական գործ հարուցի:

«Վերահսկողությունը ենթադրում է որոշակի անմիջական միջոցներ ձեռնարկելու պարտականություն: Հետեւաբար, այս մասով գործողություններն անխուսափելի եմ համարում: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի իրավասությունը գործում է այդ տարածքի նկատմամբ, որտեղից առեւանգվել է Վագիֆ Խաչատրյանը, առնվազն քրեական գործ պետք է հարուցվի Ռուսաստանի կողմից»,- ասաց Վարդեւանյանը:

Ըստ փաստաբանի՝ Հայաստանը եւս պարտավոր է քրեական գործ հարուցել ՝ մարդկության դեմ ուղղված հանցանքի փաստով:

«Կարելի է ասել, որ Հայաստանի իրավասությանը հարող տարածքում է տեղի ունեցել այդ դեպքը: Բացի այդ՝ որքանով ես տեղյակ եմ, այստեղ նաեւ Հայաստանի քաղաքացիության հարց կա»,- նշեց Արամ Վարդեւանյանը:

Փաստաբանը, մեջբերելով Ռուսաստանի օրինակը, ընդգծեց, որ Միջազգային քրեական դատարանն այս դեպքով էլ կարող է կալանավորման որոշում կայացնել:

«Օրինակ՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ընթացքում, երբ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան Հռոմի ստատուտը չէին վավերացրել, Միջազգային քրեական դատարանը, ենթադրյալ արարքների հետ կապված, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կալանավորման որոշում կայացրեց: Հայաստանն ու Ադրբեջանն էլ չեն վավերացրել Հռոմի ստատուտը, հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է լինի, որ Միջազգային քրեական դատարանը այս դեպքին որեւէ անդրադարձ չկատարի, մինչդեռ Հռոմի ստատուտը հստակ նախատեսում է այնպիսի իրավիճակներ, երբ նույնիսկ այդ կանոնադրությունը չվավերացրած երկրները քրեական հետապնդում են հարուցում: Կարծում եմ՝ Վագիֆ Խաչատրյանի դեպքը պետք է դիտարկել այդ տիրույթում»,- ասաց Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։ Խաչատրյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ որեւէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից: Դստեր՝ Վերա Խաչատրյանի փոխանցմամբ՝ միայն գիտեն, որ հայրը Բավքի հիվանդանոցներից մեկում է:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իբր «հանցավոր խումբ ստեղծելու և 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններ իրագործելու համար»: Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տալ՝ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: