Եվս մեկ ՔՊ-ական իշխանափոխությունից հետո տուն և մեքենա է ձեռք բերել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ձախողել էր Ալավերդիում (նրա հայրենակիցներն իրեն չընտրեցին), վերադարձել է խորհրդարանական կյանք եւ լուռ ունեցվածք է դիզում։ Նա հիպոտեկով բնակարան է ձեռք բերել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆՔ» ՍՊԸ-ից, որի մայր գումարի մնացորդը հայտարարատու տարում կազմում է 17 մլն 597 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 995 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեվերջին ավելացել են՝ կազմելով 3 մլն 611 հազար դրամ, իսկ բանկային դրամական հաշիվները կազմել են 1 մլն 010 հազար դրամ։
Մարզում քաղաքական հաջողություն չգրանցած Մկրտչյանը ուժերը փորձել է՝ Ազգային Ժողովում պատգամավոր դառնալով։ Նա 2019 թվականին ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենա։ Մկրտչյանի կինը՝ Կարինե Ազարյանը, 2021 թվականին ձեռք է բերել մեքենա՝ Hyundai մակնիշի։ Նրա բանկային հաշիվները կազմել են 377 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 900 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 5 մլն 771 հազար դրամ, որից 743 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, որտեղ դասախոսում է։
Կնոջ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել են 4 մլն 517 հազար դրամ Էրեբունի բժշկական կենտրոնից եւ 510 հազար դրամ՝ «ԼԵ ԼԱԲՈՂԱՏՈւԱՂ ՍԵՂՎԻԵ ՍԱՍ ԸՆԿ» Հ/Մ-ից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 618 հազար դրամ։
Հիշեցնենք, որ նախկինում լրատվական դաշտում աշխատած Արեն Մկրտչյանը մինչ պատգամավոր դառնալը տուն չի ունեցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվահամարում

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս