Դավիթ Տոնոյանն ուզում էր, որ ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեր հարցեր, մենք դա մերժել ենք. Քոչարյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ցանկանում էր, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ուղիղ եթերում հանդիպեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ հարցեր քննարկեր, մենք դա մերժել ենք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Բայց պարոն Տոնոյանը հանդես եկավ հրապարակային, որ ցանկություն ունի հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի (ԳՇ նախկին պետ-խմբ) եւ Նիկոլ Փաշինյանի ներկայանալքուց հետո ինքն էլ գա հանձնաժողով եւ պատասխանի հանձնաժողովի հարցերին:
Արդեն մեկ տարուց ավելի է, հանձնաժողովոը ուսումնասիրել է բազմաթիվ նյութեր, ամեն հրավիրյալի հետ կապված մշակվել են հարցեր, որոնց պարզաբանումները կհարստացնի հանձնաժողովի ուսումնասիրման եւ հասարակությանը հետաքրքրող դրվագները»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցում է Դավիթ Տոնոյանը: Դատարանը հնարավորություն է տվել, որ նա երկու օր մասնակցի նիստին:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս