Սերգեյ Բագրատյանը 2022 թվականին երկու հողամաս է վաճառել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2022 թվականին երկու հողամաս է վաճառել։ Հետաքրքիր է, որ օգոստոսի 15-ին կատարված գործարքի վերաբերյալ տվյալներում օտարված գույքերից մեկի դիմաց գրված է 155 դրամ, մյուսինը՝ 2,28 դրամ։ Թե ինչ են նշանակում այս թվերը, կարելի է ենթադրել. կեղծ գործարք: Իսկ, ահա, տարեվերջին Սերգեյ Բագրատյանի միակ անշարժ գույքը եղել է Երեւանի կենտրոնում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը նա ձեռք էր բերել դեռ 2009 թվականին։
Սերգեյ Բագրատյանը մեքենա չունի՝ ըստ փաստաթղթերի, հայտարարագրում միայն նշված է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մասին։ Խոսքը հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոցի մասին է, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն։
Պատգամավորի բանկային հաշիվներին տարվա վերջում 2 մլն 687 հազար դրամ է եղել, իսկ կանխիկ դրամի մասին տեղեկություններ առհասարակ առկա չեն։ Մեկ տարվա ընթացքում պատգամավորի եկամուտը կազմել է 8 մլն 445 հազար դրամ, որից 8 մլն 316 հազարը նրա պատգամավորական աշխատավարձն է, 42 հազար դրամը նա ստացել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանից եւ եւս 86 հազար դրամ էլ նա ստացել է «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկից։ Պատգամավորի ծախսերի մասին տեղեկություններ առհասարակ հայտարարագրում առկա չեն։ Ինչ է ծախսել, ինչպես է ապրել՝ չի երեւում:
Նշվում է, որ Սերգեյ Բագրատյանը 2002 թվականից հանդիսանում է «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետեր եւ 1,98 տոկոս բաժնեմաս ունի «ԲիէսԲի» ՍՊԸ-ից։ Սերգեյ Բագրատյանը հայաստանյան քաղաքական դաշտում եզակի գործիչներից է, որ «ղազագիր» էր գրել… Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել էր օպերատիվ նկարահանումից բացառիկ փաստաթղթերի կադրեր, որտեղ ԲՀԿ-կան պատգամավորները, երդում ու հայհոյանք ուտելով, իրենց պատրաստակամությունն են հայտնել Ծառուկյանին աջակցելու։
«Ես՝ Սերգեյ Բագրատյանս, առաջադրվելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով, պարտավորվում եմ ապահովել 7000 ձայն իմ անունով։
Այս պայմանավորվածությունից հրաժարավողը անբարոյականի զավակ է»։ Նա, սակայն, նետվեց Փաշինյանի գիրկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել