Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում բախվել են «Zeekr» և «Gac» մակնիշի ավտոմեքենաները Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 24-ից 25-ը Խոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմօղիների և ծխախոտի ներմուծման նկատմամբ քվոտա սահմանվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ Կառավարությունը որոշեց լուծարել «Կանթեղ շաբաթաթերթ» ՓԲԸ-ն 50 մլն դրամ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին մեկ տարով Երևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյшն ենթարկել 16-ամյա տղայի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նեթանյահուն սկսել է պատրաստվել վաղաժամկետ ընտրությունների. Ynet

Երևանում բախվել են «Zeekr» և «Gac» մակնիշի ավտոմեքենաներըԴե 1 մլն 600 հազար հոգով կպայմանավորվենք, թե ով՝ որ ժամին է Armmed համակարգը ներբեռնում, որ ինտերնետը չկախի՝ դիմանա. Փաշինյանը կատակեցBBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի իմիջինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿիմ Չեն Ընը ծանոթացել է նոր գաղտնի ստորջրյա զենքի վրա կատարվող աշխատանքներինGoogle-ն առաջին անգամ թույլ կտա օգտատերերին փոխել Gmail հասցեն՝ առանց հաշիվը կորցնելուՀամատեղ ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 24-ից 25-ըԽոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմօղիների և ծխախոտի ներմուծման նկատմամբ քվոտա սահմանվեցՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթՊՆ-ն հաստատում է՝ Վիգեն Սարգսյանը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին բնակարան է հատկացրել. Factor.amԱՄՆ Ազգային գվարդիան սկսել է պարեկել փողոցները՝ Սանտա Կլաուսի գլխարկներովՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 5 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿառավարությունը որոշեց լուծարել «Կանթեղ շաբաթաթերթ» ՓԲԸ-ն50 մլն դրամ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար15-ամյա ուսանողը եղունգ կտրիչի սուր-կտրող մասով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱրցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին մեկ տարովՎրաստանը «Միջին միջանցքը» կդարձնի տարածաշրջանի ամենահուսալի, անվտանգ և արդյունավետ միջանցքը. ԿոբախիձեЭх мужик, мужик. мужик-ին պետք էր մի զույգ կոշիկ. Փաշինյանն արձագանքեց Թորոսյանի՝ առողջ ապրելակերպի 20,000 դրամանոց ծրագրինԵրևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյшն ենթարկել 16-ամյա տղայի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱրտահերթ զեկույց՝ ուսումնական հաստատությունների գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության խնդիրների մասինՆեթանյահուն սկսել է պատրաստվել վաղաժամկետ ընտրությունների. YnetԻնձ իսկապես տխրեցնում է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, մերժել է Սուրբ Ծննդյան զինադադшրի խնդրանքը. Հռոմի պապՇնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, այդ թվում՝ արմատական ձախակողմյան տակшնքների. ԹրամփՄոսկվայում այրվում է «Վարշավսկայա Պլազա» բիզնես կենտրոնըՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՍիրիան և Ճապոնիան hայտարարել են հարաբերությունների վերսկսման մասինՏաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տեղի է ունեցել զինվшծ բախnւմԵկեղեցու առաջնորդները Հռոմի պապին կոչ են արել պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատման համար«Շողակաթ» հեռուստաընկերությունը կլուծարվի․ որոշումն ընդունվեց կառավարության նիստումՄենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության օազիս. Վրաստանի նախագահՆեթանյահուն սկսել է պատրաստվել վաղաժամկետ ընտրությունների. YnetՊետական սահմանի ցամաքային անցման կետերի հարևանությամբ կլինեն վճարովի կայանատեղիներՅակուտիայում օդի ջերմաստիճանը հասել է - 56°C-իԱռողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգըԳիշերը Ռուսաստանի 12 մարզերի և Ազովի ծովի վրա 141 ուկրաինական անօդաչու է խոցվել․ ՌԴ ՊՆԱրգելք կա, որ պատգամավորներին չծեծեմ. նախկին ՔՊ-ական թաղապետ1,5 մլն դրամը ՌԴ-ից ուղարկել է բարեկամը․ Էմմա Պալյանը սխալ է լրացրել հայտարարագիրը․ կիրառվել է տույժ․ 24news.amՆերքաղաքական տարվա... զրոյական կետըԻրավիճակը հանրապետության ճանապարհներին և ԼարսումԻջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ իր նկատմամբ Երևանում պարեկը բռնnւթյուն է կատարելԿառավարության վերջին նիստին պատրաստ չէին 2026 թ բյուջեի նախագիծը և առողջապահական ապահովագրական փաթեթը«Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ». Սասուն Միքայելյանը՝ ՓաշինյանինՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունըԻրանի հոգևոր առաջնորդը այցելել է հայ ընտանիքիԿհավաքագրվի վարելահողերի չօգտագործվող տարածքների մասին ամբողջական տեղեկատվություն. «Փաստ»Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԱրդյո՞ք բացահայտվում են խարդախություններըՎաղարշապատ նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Հայաստան

Զինվորականներին մեղադրում են, որ պատերազմում չեն զոհվել

«Հրապարակը» գրում է. Մեր զինվորականությունը 44-օրյայի ընթացքում  թշնամու դեմ  դուրս էր եկել առանց հակաօդային եւ պաշտպանության այլ միջոցների, զինատեսակների։ Այս հանգամանքը, որպես մեղմացուցիչ, պետք է հաշվի առնվեր բազմաթիվ գործերի քննության ընթացքում, իհարկե, եթե նպատակ չկա կոտրելու զինվորականության մեջքը եւ վերջնականապես խաչ քաշելու զինվոր դառնալու ցանկության ու հայկական բանակի վրա։ Բայց պարզվում է՝ հենց նման նպատակ կա, հակառակ պարագայում ինչո՞ւ է դատախազությունն օրական մի տեքստ տարածում՝ պատերազմի ժամանակ զինվորականների կատարած հանցանքների մասին, քրեական գործեր հարուցում` նրանց մեղադրելով դավաճանության եւ անբարեխղճության մեջ: Ընդ որում, մինչ օրս չեն ապացուցվել այդ հանցանքները, իսկ որոշ գործեր էլ ծածուկ կարճվել են, կալանավորվածները` ազատ արձակվել: Կան դեպքեր, որ անգամ վերականգնվել են իրենց պաշտոններում:

Օրերս եւս երկու նման գործ է ուղարկվել դատարան։ Մեկը հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մեսրոպ Պետրոսյանին է առնչվում։ Դատախազությունը հայտնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա ռազմական դրության ժամանակ (անուն-ազգանունը չի նշվում) հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու եւ տարածումը կանխելու փոխարեն մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել եւ հրամայել է նահանջել: 
Նա «խնդիր է ստացել՝ իրականացնել Արցախի Հանրապետության շփման գծի ու օդային տարածության պահպանությունը, կանխել սահմանի խախտումը», սակայն տեղեկանալով, որ ադրբեջանական զինված ուժերը ճեղքել են իր պաշտպանության տեղամասի հարեւանությամբ գտնվող ՊԲ N զորամասի պաշտպանական բնագիծը Թալիշի ուղղությունից, մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել՝ հայտնելով, որ դիտարկվել են հակառակորդի տանկեր, որոնք հասնելու են իրենց ու ոչնչացնեն: «Այնուհետեւ հրամայել է անմիջապես նահանջել եւ, առանց մարտ վարելու, դիրքի ամբողջ անձնակազմի հետ լքել է մարտական դիրքը եւ նահանջել: Արդյունքում՝ հակառակորդն անխոչընդոտ առաջացել եւ վերահսկողության տակ է վերցրել մարտական դիրքերը»: Փաստորեն, մարդուն, անձնակազմով հանդերձ, ուղարկել են մսաղաց եւ հիմա մեղադրում են չզոհվելու եւ իր անձնակազմին մահվան չտանելու համար։ 

Վարույթը, ըստ դատախազության, ընդամենը 1 ամիս է տեւել եւ ուղարկվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ 

Դատարան ուղարկված մյուս գործն առնչվում է ԱԻ նախկին նախարար, գեներալ Անդրանիկ Փիլոյանին։ Գնդապետ, մոտոհրաձգային գնդի բոլոր զինծառայողների պետ Արմեն Գրիգորյանը, ըստ մեղադրանքի, չի կատարել Փիլոյանի հրամանը՝ պատճառաբանելով իր բարոյահոգեբանական ընկճված վիճակը, եւ հրաժարվել է մեկնել առաջնագիծ։ Իսկ մյուս մեղադրյալը՝ փոխգնդապես Սամվել Մուղսյանը (անունները պարզել ենք մեր աղբյուրից՝ Ս․ Ս․)հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց։ «Մասնավորապես՝ Ս. Մ.-ն զինծառայողների խմբեր չի կազմել, բնագիծ չի վերադարձել, բացահայտ հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ»,- ասված է հաղորդման մեջ։ Այս գործն ուղարկվել է Սյունիքի դատարան։ 

Այսպես, օր-օրի բազմապատկվում է այն մարդկանց թիվը, որոնց վրա կարելի կլինի բարդել պարտության մեղքը, որոնց կարելի կլինի հետագայում` օրենքի փոփոխությամբ օրերս սահմանված գործուն զղջման հանգամանքով մեծահոգաբար ազատել պատասխանատվությունից։ Հետագայում Նիկոլին պարտական անձինք, որոնց դեմ իշխանությունը տոննաներով կոմպրոմատներ կունենա, այնքան շատ կլինեն, որ նրանցով կարելի կլինի հատուկ գվարդիա ձեւավորել։ Քանի՞ նման անձ ենք ունենալու։ 

Հունիսի վերջին քննիչ հանձնաժողովի հայտնի նիստում Փաշինյանը, փորձելով հաստատել ավելի վաղ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հրապարակած թվերը՝ հայկական բանակի դասալիքների վերաբերյալ, ահռելի թիվ հրապարակեց․ 12 հազար 600 անձ է անցնում 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության հետ կապված հանցադեպերով։ Եթե զինվորականությունն ապահովված չի եղել ամեն անհրաժեշտով, անգամ «կասկա» ու «բրոնեժիլետ» չի ունեցել, ընդ որում՝ դա ընդունել է նաեւ վարչապետը, կարելի՞ է հազարավոր զինվորականների հետապնդել ու դատել։ Ռազմական փորձագետ, իրավաբան Մհեր Հակոբյանը՝ որպես պատերազմների ընթացքն ուսումնասիրած մասնագետ, կարճ է ասում․ «Ցանկացած էպիզոդում դու ցանկացած զինվորականի կարող ես դատել։ Սա քաղաքական խնդիր է, որը ստանում է իրավական բովանդակություն։ Եթե քաղաքական գործիչներին մաքրելու խնդիր կա, զինվորականներին հավերժ կարելի է մեղադրել։ Ամենամեծ հաղթանակի դեպքում էլ չարդարացված կորուստներ ու վնասներ են լինում, ավելի ծանր հանցագործություններ։ Մինչեւ հիմա մարդիկ վիճում են Հայրենական մեծ պատերազմի շուրջ՝ ի՞նչն էր ճիշտ, ի՞նչը սխալ։ Մեր իշխանությունը զինվորականության վրա է բարդում ամենը, գուցե՝ որոշ չափով արժանի, բայց մեծ չափով էլ անարժան ձեւով։ Մեր իշխանությունը դիստանցիա է պահում զինվորականությունից, ասում է՝ ես լավն եմ, իրենք վատն են։ Հայտնի մեխանիզմ է, ու հասարակությունը սա կուլ է տալիս»։ 

Վարույթներն ընթանում են դանդաղ, անթույլատրելի ձգձգումներով։ Մարդկանց բռնում են, ամիսներով քննություն իրականացնում՝ կտրելով բանուգործից, հետո չեն կարողանում մեղքը հաստատել, վարույթները կարճում են, երբեմն նախկին մեղադրյալներին վերականգնում են պաշտոններում, սակայն այդ ընթացքում նրանք անդառնալի նյութական եւ բարոյական կորուստներ են կրում։ 

Կադրային սպա Տարոն Ա․-ին, ով 44-օրյայի օրերին Ջեբրայիլի մարտերի ժամանակ 30 հոգանոց խումբ էր հերոսաբար հանել շրջափակումից, անցյալ տարի փետրվարին մեղադրեցին լրտեսության համար։ Նա մի օտարազգի աղջկա հետ սիրային նամակագրություն ուներ` նրան նկար էր ուղարկել զորամասից: Կալանավորեցին, մորը տարան-բերեցին, հետո բաց թողեցին, մեղադրանքը կարճեցին, Տարոն Ա․-ին վերականգնեցին պաշտոնում, բայց այս ընթացքում մայրը ծերացավ, սպիտակեց, հիվանդացավ: Նա կորցրեց ընտանիքը, նյութական խնդիրներ ունեցավ։ Պահեստազորային գյումրեցի Արմեն Աջամյանին, ով 44-օրյայի ժամանակ ծառայել էր Վանաձորի ԴՈւՑ-ի զորամասում, մեկ տարի առաջ մեղադրանք էին առաջադրել դասալքության հոդվածով, սահմանափակել էին նրա տեղաշարժի իրավունքը։ Քննության պատճառով նա չկարողացավ գնալ Ռուսաստան, հիվանդ մոր վիրահատությանը ներկա լինել, քրեական գործի պատճառով պահեստազորայինին որեւէ տեղ աշխատանքի չընդունեցին։ Սակայն մեկուկես տարվա ընթացքում նրա հետ որեւէ քննչական գործողություն չի արվել, ապա գործը կարճվել է։ Օրինակները շատ են: