Իշխանությունները նախատեսում են առաջիկայում օրակարգ բերել զինանշանն ու օրհներգը փոխելու հարցը
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ զինանշանի ու օրհներգի նկատմամբ իրականացրած «վրաերթը», ինչպես ասում են, հենց այնպես չէ, և իշխանությունները նախատեսում են առաջիկայում օրակարգ բերել դրանք փոփոխելու հարցը։ Ավելին, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով արդեն մի քանի քննարկում է տեղի ունեցել՝ «քավորությամբ» վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի։
Մեզ հայտնի է դարձել, որ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են կոմպոզիտորներ, գրողներ, ճարտարապետներ, նկարիչներ, նույնիսկ արդեն իսկ առկա են զինանշանի մի քանի տարբերակներ։ Առաջիկայում նախատեսվում է զինանշանի և օրհներգի փոփոխության հարցերով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որն էլ պետք է ուսումնասիրի և հանրությանը ներկայացնի ընտրված առավել հաջողված տարբերակները։
Այս փուլում իշխանությունները մտադիր են թեման դեռևս չհանրայնացնել, բայց միաժամանակ աստիճանաբար տարբեր հարմար առիթներով տվյալ թեմայի հետ կապված առանձին թեզեր նետել հանրային տիրույթ՝ տրամադրություններն ու արձագանքները ստուգելու նպատակով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել