Բադասյանը «հոնքը սարքելու փոխարեն, աչքն էլ է հանել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ն այսօր՝ հուլիսի 13-ին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին ու ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին հրավիրել է փակ նիստի՝ ավտոներկրողների թեմայով: Երեկ տեղեկացանք, որ Քյարամյանը մերժել է գալ՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը պատճառաբանելով, ուստի նիստը չի կայանա: Փոխարենը ՊԵԿ նախագահն օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, եւ ՔՊ-ում ատամները սրած սպասում են, թե երբ է այն ԱԺ գնալու, որ մերժեն։
Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե Բադասյան-Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով եւ քրեական գործերով «ջրում» է ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը։ Մենք թեմային անդրադարձել ենք։ ՊԵԿ ներկայացրած օրենքի նախագծի նպատակը «թեթեւ մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կատարման մասով սահմանափակում նախատեսելն է»:
Այսինքն՝ եթե առաջարկն օրենքի տեսք ստանա, ԱԱՀ-ն կվերադարձվի միայն ավտոդիլերներին եւ նրանց մասնաճյուղերին, ՔՊ-ում կարծում են, որ դրանով կխրախուսեն ոլորտում մենաշնորհներ ստեղծելուն, եւ ավտոներկրման բիզնեսը կհայտնվի մի քանի օլիգարխի ձեռքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել