Ինտեր Մայամիի նախագահը խոսել է Մեսսիի աշխատավարձի չափի մասին
«Armsport»-ի փոխանցմամբ՝ «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր, կուբայական ծագմամբ ամերիկացի գործարար Խորխե Մասը խոսել է իր թիմի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձի մասին։
«Պայմանագրով Լեոն տարեկան կվաստակի 46-ից մինչև 55 միլիոն եվրո: Մենք շատ ժամանակ ծախսեցինք այս մակարդակի խաղացողի հետ բանակցելու համար։ Ես միշտ կապի մեջ էի նրա հոր՝ Խորխեի հետ։
Բեքհեմը Լեոյի հետ խոսում էր բացառապես ֆուտբոլի մասին, քանի որ նա ինքն էլ պրոֆեսիոնալ խաղացող էր։ Ոչ ոք չէր ցանկանում ճնշում գործադրել Մեսսիի վրա, ուստի մենք զրուցեցինք նրա հետ Բարսելոնայում և Մայամիում, ինչպես նաև Ռոսարիոյում և Դոհայում։
Ամբողջ աշխարհի առաջնության ընթացքում ուշադիր հետևել եմ Արգենտինայի հավաքականի և Մեսսիի խաղին։ Apple-ի հետ պայմանագիրը առանցքային կողմ էր Լեոյի հետ գործարքը կնքելու համար»,- ասել է Մասը El Pais-ին տված հարցազրույցում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը