Գրեթե միաժամանակ հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղի մատուռն ու կիսաավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը
Հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղի մատուռն ու կիսաավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը՝ մոմ վառելու վայրը։
Նախօրեին երկու տարածքներում, որոնք գտնվում են գյուղի տարբեր հատվածներում, հրդեհը որքան էլ տարօրինակ է, բռնկվել է գրեթե միաժամանակ։
Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն NEWS.am-ին տեղեկացրեց՝ մատուռն այրվել է ամբողջությամբ, իսկ եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել, տուժածներ չկան:
«Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ Սուրբ Մինաս եկեղեցին: մատուռի հրդեհով էի զբաղված՝ իմացանք, որ եկեղեցու այդ հատվածը նույնպես հրդեհվել է: Հրշեջներին էլ կանչեցինք, բայց վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի էլ այրվեց, տարօրինակ է»,- պատմեց Համլետ Ասատրյանը։
Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ որեւէ մեկին չեն կասկածում, սակայն իր կարծիքով հրդեհողը կամ հոգեկան հիվանդ է, կամ այլ դավանանքի տեր անձնավորություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել