ՍԱՏՄ-ն մինչ օրս չի պարզել՝ որն է հավի մսում սալմոնելայի առաջացման պատճառը, բայց կասեցումները վերացրել է.
Հունիսի 2-ին «Հետք»-ը ներկայացրել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ զուգահեռ արված տեղական հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ «Գետամեջ» և «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի պաղեցված հավերի մեջ հայտնաբերվել էր սալմոնելա։
Այս երկու ընկերությունների գործունեությունը ՍԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել էր։ Վերջերս էլ՝ այդ կասեցումները վերացվել էին։
Ո՞րն էր սալմոնելայի առաջացման պատճառը. թռչուննե՞րն էին հիվանդ, թե՞ միսն աղտոտվել էր սպանդի, փաթեթավորման կամ վերամշակման փուլերում։ Այս հարցին չեն ցանկանում պատասխանել երկու արտադրողները, իսկ ՍԱՏՄ-ն ասում է, որ վերահսկողության տվյալների ամփոփումից հետո միայն կհստակեցվի սալմոնելայի առաջացման պատճառը։
Մինչդեռ մինչև հարուցչի պատճառը չպարզվեր ու չվերացվեր, արտադրամասը որևէ տեսակի գործունեություն ծավալելու իրավունք չուներ, սակայն թե’ «Գետամեջ», թե’ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն շարունակել և շարունակում են աշխատել՝ առանց սալմոնելայի առաջացման հստակ պատճառը պարզելու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել