Մարտի 1-ն ու մյուս սիրած թեմաներդ էլ մտցրու տարածքների փոխանակման թեզիդ մեջ․ Սևակ Հակոբյան
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Էս մարդը էլի գնացել է իր «կուսակցական օֆիսներից» մեկը (իր պատկերացմամբ՝ հաստատ էդպես է), նստել է իր կուսակից/աշխատողների շրջապատում ու իբր հարցաքննվում է:
Իրականում խոսալու հերթական թեզերն է տալիս, թե վաղը-մյուս օրը, ինչ պիտի խոսեն էստեղ-էնտեղ: Հիմա նստել-ասում է՝ բա գիտե՞ք, վարկած կա... Հոկտեմբերի 27-ը, տարածքների փոխանակման խաթր էր։ Արա, այ ընկեր, ուրիշ սիրած թեմաներ էլ ունեք՝ մարտի 1-ն էլ մտցրու, էն պապլավոկն էլ, էլ տարածքների փոխանակում, էլ ինչ գիտեմ հանձնած Մեղրի, Ագարակ, Լոռի, Տավուշ, սաղ խառնի, դիր բերանները, մեկ է՝ ուսապարկ են, ինչ ցնդաբանություն ասես՝ կգնան պետոյանմանների մոտ կխոսենն, եթերներով կֆռան, էս ամառն էլ տենց կանցկացնեք:
Դու, ամենակարևորը, հանկարծ ճիշտ բան չխոսաս իրական ու հիմնական թեմաներից․ ո՞նց եղավ, որ կարող էիր առանց պատերազմի հարցը լուծել, բայց գնացիր պատերազմի ճանապարհով, ո՞նց եղավ որ էդ սպասված ու պլանավորած պատերազմին պատրաստվում էիք, իբր «ինձանից չէ չէք լսելու», բայց ոնց նայում ենք՝ բանակին կլուբնիկ ու սելֆիի խաթր անիմաստ ՍՈւ-էր էիք առնում, բանակն ու արցախյան հաղթանակները բոլոր հնարավոր ու անհնար ձևերով նսեմացնում։ Էդ ո՞նց է ստացվում, որ բանակցային պրոցեսը անվանում էիր «պատերազմի կոնվեյեռ», բայց չգիտես ինչու, որոշեցիր, որ ինչ բանակցային պրոցես եղել է, սաղ սխալ էր, էդ պրոցեսից տեղեկանում էիր Ալիևից, դրա արդյունքում որոշեցիր սկսել քո սեփական կետից, իսկ որպես գագաթնակետ գնացիր Արցախ ու հայտարարեցիր, որ Արցախը Հայաստան է՝ շատ լավ գիտակցելով, որ ինքդ քո ձեռքով բանակցային պրոցեսի առհասարակ իմաստը վերացնում ես՝ տակը թողնելով Ադրբեջանի երազած՝ պատերազմով լուծելու արդեն միակ ճանապարհը:
Որքան էլ փայլուն տիրապետում եք գեբելսյան քարոզչության մեխանիզմներին, այս ամենը ժամանակավոր է, պատերազմի, պարտության ու այս նվաստացման մեղավորը դու ես։ Ոնց էլ ֆռացնեք ու ավելի ահասարսուռ ստեր ու վարկածներ բերեք, պատասխանատու ես»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել