Վահան Մարտիրոսյանը կայացած մրցույթը չեղյալ է համարել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնեական դիրքն անխնա օգտագործում է՝ «Ռոստելեկոմ» ընկերությանը պետության հաշվին հարստանալու հնարավորություններ ստեղծելու համար:
Սա պատահական չէ, քանի որ «Ռոստելեկոմ»-ը պատկանում է Վահան Մարտիրոսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տարեսկզբին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է նախարարության՝ հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգին, նույնիսկ ճանաչվել ընտրված մասնակից:
Բայց գնման ընթացակարգ ստորագրելուց օրեր անց` փետրվարի 14-ին, նախարարությունն անհասկանալի պատճառներով հայտը չեղյալ է ճանաչել: «Յուքոմ»-ն էլ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ, բայց ապարդյուն. մերժել են նրանց հայտը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































