Պայքարը թեժանում է. ևս մեկ ուժ հայտարարել է իր շտաբի պետի անունը. նա ՔՊ-ի դեմ պայքարելու փորձ ունի
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ տարբեր քաղաքական ուժեր ոչ միայն ակտիվ նախընտրական քարոզարշավ են սկսել, թեպետ պաշտոնապես այն դեռ չի մեկնարկել, այլև ձևավորում են իրենց նախընտրական շտաբները: Օրեր առաջ նաև նշել էինք, որ ՔՊ շտաբի պետը լինելու է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նման որոշման համար հիմք է հանդիսացել ոչ միայն այն հանգամանքը, որ նա կուսակցության համահիմնադիրներից մեկն է, կամ որ նա քաղաքական և կառավարման լուրջ փորձառություն ունի, այլև այն, որ Առաքելյանը նաև ընտրական փորձ ունի հատկապես ՔՊ-ի դեմ պայքարելու գործում:
Ի մասնավորի, նա համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբները։ Ավելին, նախորդ երկու տարվա ավագանու ընտրությունների արդյունքում այս կուսակցությունը ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում՝ ընդդիմադիր դարձնելով ՔՊ-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...