Փաշինյանն այլեւս մեր պետության համար որեւէ օգտակար բանով չի զբաղվելու եւ իր կյանքի մնացորդը նվիրելու է պատերազմի իր մեղքերը մաքրելու գործին. Զուրաբյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի բեմադրած շոուն վերահաստատեց իմ այն պնդումը, որ վերջինս այլեւս մեր պետության համար որեւէ օգտակար բանով չի զբաղվելու եւ իր կյանքի մնացորդը նվիրելու է մեր ժողովրդի եւ պատմության առաջ աղետաբեր պատերազմի իր մեղքերը մաքրելու եւ արդարանալու անպտուղ գործին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը.
«Քննիչ հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լիներ պարտության պատճառները հայտնաբերելը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը։ Խոսքը ե՜ւ պատերազմական ջանքերի, ե՜ւ զինամթերքի ու սպառազինությունների մատակարարման, ե՜ւ հետախուզության, ե՜ւ մոբիլիզացիայի, ե՜ւ ռազմական լոգիստիկայի կազմակերպման մասին է, որի գլխավոր պատասխանատուն եղել է ոչ այլ ոք, քան ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաեւ պետք է վաղուց հեռացված լիներ երկրի կառավարումից այդ ամենը ձախողելու համար։
Այն հանգամանքը, որ Փաշինյանը իր ցուցմունքի մեջ կենտրոնանում է միայն հենց դիվանագիտական գործընթացի վրա, միեւնույն ժամանակ՝ ե՜ւ այլ բնագավառներում տապալման պատասխանատվութնունից խուսափելու փորձ է, ե՜ւ ենթագիտակցական խոստովանություն, որ առաջին հերթին հենց դիվանագիտության ձախոխմամբ է նա այս աղետը բերել մեր ժողովրդի վրա։
Հասարակությանն ապակոմնորոշելու եւ մանիպուլացնելու նպատակով ելույթի երկարաշունչ «գիտակցության հոսքում» նա այնքան սւոտ եւ տգիտություն է արտահայտել, որ այդ ամենին հանգամանալից կանդրադառնամ առանձին հոդվածով։ Իսկ այսօր որոշ հարցերի պատասխանները կհնչեցնեմ Factor.am֊ին տված հարցազրույցում».


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...