Թող ՍՈՒ-երը օդ բարձրացնի, ճանապարհ բացի, հումանիտար օգնությունն Արցախ հասցնի ու դա նկարահանի. Թեւան Պողոսյան
Բեկումը լինելու է այն օրը, երբ կլինի Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնությունը եւ 1992 թվականի նման վերացնելու են շրջափակումը, իսկ մինչ այդ որեւէ բեկում չի լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:
Դրա համար, ըստ նրա, պետք է լինի ազգային իշխանություն եւ սեփական ուժերի նկատմամբ հավատ. «Ինչքան կարող ենք դիմանալ: Այդ հարցին պատասխանելուց առաջ պետք է տալ մյուս հարցը՝ ի՞նչ եմ ես պատրաստ անելու, որ երկար դիմանանք: Մենք այդ հարցը չենք տալիս, փոխարենը մտածում ենք, թե մարդը քանի օր կարող է սոված ապրել: Այս պահին Արցախում հոսանք կա, կապը կա, անվտանգության հարցը ո՞նց են լուծում: Երբ հումանիտար օգնության գաղափարն է առաջ գալիս, երկրներ են լինում, որ որոշում են ընդունում, որ ասենք, ինքնաթիռ են նստում, տանում, հասցնում են: Դե թող ՍՈՒ-երը, որ առել է, օդ բարձրացնի, ճանապարհ բացի եւ հումանիտար օգնություն տեղ հասցնի ու դա նկարահանի: Աշխարհը ասելու է՝ չէ, էս ինչ ես անո՞ւմ: Դա չեք կարողանում անել, գնացեք միջազգային ատյաններում բարձրաձայնեք: Թող այստեղի դեսպանատների դեմ հենց նախարարները գնան ցույց անեն, նստացույց անեն, որ մի վիճակ փոխվի»,-ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...