Երևի՞ մեր երեխաներն ինչ-որ բան գիտեն, դրա համար պետք չէ, որ հիմա իրենք տուն գան. Անհետ կորած զինծառայողի մայր
ԱԱԾ շենքի մոտ այսօր՝ հունիսի 21-ին, հավաքվել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները` պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Նրանց որդիները ծառայել են Էջմիածնի N զորամասում, և 2020 թվականի հոկտեմբերի 21-ից ծնողները որևէ տեղեկություն չունեն որդիներից։
Նրանք նշում են, որ սխալ հրամանի հետևանքով տղաները հայտնվել են շրջափակման մեջ, այնուհետև մի մասը՝ գերեվարվել, մի մասը՝ սպանվել։
Oragir.news-ի հետ զրույցում ծնողները նշել են, թե տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց որդիներին գերության տանում։ Ծնողներն այդ տեսանյութերը ներկայացրել են տարբեր ատյանների, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա։
«Մեզ ասում են գնացեք, մեկ ամսից լավ պատասխան կստանաք, բայց մինչև այսօր մենք անհույս նստած ենք, օրերը գնում են, տարիները գլորվում են»,-ԱԱԾ-ի շենքի դիմաց ասաց Անհետ կորած զինծառայող Հարություն Հակոբյանի մայրը, Հռիփսիմե Հակոբյանը:
Մեկ այլ ծնող՝ Անահիտ Ադոյանն էլ հավելել է. «Տեսել ենք, որ մեր երեխաներին ողջ և առողջ տարել են, պարզապես չեն ուզում, որ մեր երեխաները տուն գան, երևի՞ մեր երեխաներն ինչ-որ բան գիտեն, դրա համար պետք չէ, որ հիմա իրենք տուն գան»:
Նա տեղեկացրեց, որ հանդիպել է գերությունից վերադարձած զինծառայողների հետ, որոնք տեսել են, որ իրենց որդիները գերեվարվել են՝ ասելով, թե այդ պահին իրենք թաքնված են եղել և տեսել են 7 զոհ, որոնց ադրբեջանցիները 30-35 կենդանի մնացած զինվորների հետ միասին տարել են:
Անդրադառնալով սխալ ԴՆԹ-ներ տրամադրելու փաստերին Անահիտ Ադոյանն ասաց. «Ինչո՞ւ պետք է ես գիշերով գնամ արտաշիրիմում տեսնեմ, երբ այդ նույն մասունքը Կովսականի կոդերի մեջ է եղել և տվել են Տարիել Գասպարյանին, որը տանում հուղարկավորում է, և երբ արտաշիրիմումից հետո երեք մասունք համընկած է եղել տվել են մեր՝ քիմիկների խմբից Կարինե Ներսիսյանին: Եթե նրան է տալիս, ապա Գասպարյան Տարիելն ի՞նչ կապ պետք է դրա հետ ունենար: Մենք ոչ մասունքին ենք հավատում, ոչ պատերազմին: Եղել է ծախված պատերազմ»:
Անհետ կորածի մայրը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ պետք է մտնեին մի գործընթացի մեջ, որում ծնողները չպետք է լինեին, ինչո՞ւ պետք է սեփական հետաքննությունն անցկացնեին:
«Ես դատաբժշկին ասում եմ, որ ԴՆԹ տվյալները սպխալ եք տալիս, եթե վաղը տվյալ տղան գա տուն, ի՞նչ եք ասելու, ինձ հարցնում է՝ ինչպե՞ս, չե՞ք ուրախանա: Ասենք, նման ոչխար կառույցին ես ինչ կարամ ասեմ»,-հայտարարեց Անահիտ Ադոյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...