Թուրքիայի 4 նահանգում փոշու ամպը կաթվածահար է արել երթևեկությունը (տեսանյութ)
Թուրքիայի հարավ-արևելյան Քիլիս, Այնթապ, Ուրֆա և Մալաթիա նահանգներում փոշու ամպի պատճառով դժվարացել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հայտնում է haber7.com կայքը:
Նշվում է, որ օդում փոշու առկայության պատճառով ճանապարհներին տեսանելիությունը նվազել է՝ հասնելով 50 մետրի:
Հարավից քամու հոսանքների հետ միասին Թուրքիա եկած փոշիները նաև վատ ազդեցություն են ունենում բանջարաբոստանային կուլտուրաների վրա: Տեղական իշխանությունները հորդորել են բնակիչներին փակ պահել տների պատուհանները:
Նշվում է, որ եթե մինչև վաղը փոշու ամպը ցրել չհաջովի՝ կչեղարկվեն քաղաքներում գործող բոլոր դպրոցների դասերը:

















































