Արշակ Վարդանյանը Դավիթ Հարությունյանի ընկերն է, իսկ ո՞ւմ ընկերն է Գրիգոր Մինասյանը
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը։
Ինչպես արդեն գրել էինք, նիստն անցկացվում էր դռնփակ ռեժիմով: Այս պահին տասնյակ փաստաբաններ միջնորդություն են ներկայացրել՝ ներգրավվել որպես Դավիթ Հարությունյանի պաշտպաններ:
ԲԴԽ-ն, սակայն, խոչընդոտեց պաշտպանների ներգրավմանը: Պատճառաբանեցին՝ իրավունքի չարաշահում է, թեպետ որևէ օրենքով փաստաբանների ներգրավվածության քանակի սահմանափակում չկա:
Ի վերջո, ներգրավվել էր միայն Միքայել Շխիմյանը:
168.am-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության միջնորդությամբ վարույթից հեռացվեց նաև ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանն այն պատճառաբանությամբ, թե վերջինս Դավիթ Հարությունյանի ընկերն է:
Հետաքրքիր է՝ իսկ Գրիգոր Մինասյա՞նն ում ընկերն է:
Թե՞ իրենց կարելի է «ընկերություն» անել, երկուսով ընկնել դատավորների հետևից, վարույթներ հարուցել, լիազորություններ դադարեցնել, բայց մյուսներին ընկերություն անել չի կարելի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել