Զինեդին Զիդանի հաջողության գաղտնիքը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, թե որն է իր մարզչական կարիերայի հաջողության գաղտնիքը:
«Իմ՝ ֆուտբոլիստներին ղեկավարելու կարողությունը հիմնված է կրքի վրա, որը ես ունեմ ֆուտբոլում ու իմ մասնագիտությունում: Ինձ համար մեծ նշանակություն ունի, որ ֆուտբոլիստները հավատան իմ խոսքերին, որոնք ես օգտագործում եմ պրակտիկայում, այլ ոչ թե հավատան իմ՝ ֆուտբոլային կարիերայում նվաճած տիտղոսներին: Եթե խաղացողը հավատում է քեզ, ապա կարող ես շատ բաների հասնել»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆրանսիացի մասնագետը ստացել էր ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզիչի մրցանակը: Զիդանը դարձավ «Ոսկե գնդակի» (1998թ.) առաջին դափնեկիրը, որն արժանանում է նաեւ աշխարհի լավագույն մարզիչի կոչմանը:
Զինեդին Զիդանը 2016-ին «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016, 2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016, 2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016):


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...