Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Forbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշը Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է ՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքները Ոստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, կաթոցիչ և թմրամիջոց Վթար․ անորոշ ժամանակ գազ չի լինի Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին. Իրաքի առաջին տիկին Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը (տեսանյութ) Հայաստանը ցանկանում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել Իրանի հետ․ Փաշինյան Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար (տեսանյութ) Դրամաշնորհ` Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Ջասթին Բիբերը կիսվել է որդու մասնակցությամբ Սուրբ Ծննդյան հազվագյուտ ընտանեկան լուսանկարներովԳայլի ժանիքներ, արջի ատամներ ու եղջերուի արյուն․ զբոսաշրջիկը տուգանվել է օդանավակայանումՇվեդիայում հարբած Սանտա Կլաուսը խաթարել է գնացքների երթևեկությունըԱրկանզասի բնակիչը շահել Է Powerball վիճակախաղի 1,8 մլրդ դոլարի ջեքփոթըForbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների վարկանիշըՆերկայացվել են «Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր հավակնորդներըԼամին Յամալի YouTube ալիքի բաժանորդների թիվը 2 օրում գերազանցել է 1 միլիոնըSamsung-ը ներկայացրել է առաջին 6K մոնիտորըՌոնալդուն երկու առանձնատուն է գնել Կարմիր ծովի մասնավոր կղզումԳիտնականները նշել են, որ մարդը կարող է ունենալ ոչ թե հինգ զգայարան, այլ մի քանի տասնյակՀաստատվեց արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրըՊետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել էՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքներըԲաքվում սպասում են Embraer 190 ինքնաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած աղետի հետաքննության ավարտինՆիդեռլանդներում բռնկված թռչնի գրիպի պատճառով ևս 100,000 հավ կսպանվիՈստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, կաթոցիչ և թմրամիջոցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքըՓոփոխություններ՝ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումՎթար․ անորոշ ժամանակ գազ չի լինիԳերմանիայում հայտարարել են՝ Կիևը չի կարողանա 800 000 մարդուց բաղկացած բանակ պահել Աշխարհ 25 Դեկտեմբեր, 2025 15:54Բանակը ցանկացած պահի պատրաստ է մարտի և անպայման կհաղթի․ Չինաստանի ՊՆՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգովՊորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դեմ է արտահայտվել Ուկրաինայում ընտրություններինԶելենսկու խոսքերը կասկածի տակ են դնում Ուկրաինայի հակամարտnւթյnւնը կարգավորելու նրա ունակությունը. ՊեսկովԻմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին. Իրաքի առաջին տիկին «Թրամփի ուղու» վերաբերյալ միշտ էլ անպատասխան հարցեր կլինենՌԴ ԱԳՆ-ն հերքել Է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագիրը փոխելու վերաբերյալ ՌԴ մտադրության մասին Bloomberg-ի հաղորդագրությունըՈրոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը (տեսանյութ)Հայաստանը ցանկանում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել Իրանի հետ․ ՓաշինյանԲացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար (տեսանյութ)Դրամաշնորհ` Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համարԱմերիկացի բարձրաստիճան պաշտոնյան սահմանափակվելու է միայն Երևան այցով. Սուրեն ՍարգսյանՄեզ համար Եվրամիությունը մեր երկիրը հզորացնելու միջոց է. Վրաստանի նախագահՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունովՊատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող էր uարսափելի լինել, բայց ԱՄՆ-ն լուծել է հակամարտությունը․ ՌուբիոՎագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները տեղեկություններ են հավաքում և փոխանցում. ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ-որ սիմվոլիկ և նույնիսկ ոչ սիմվոլիկ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյան«Պաշտպան հայրենյաց» ծրագրի քննությունների արդյունքներով զինծառայողները կահամարվեն ավտոմատ ատեստավորվածԵրևանում բախվել են «Zeekr» և «Gac» մակնիշի ավտոմեքենաներըԴե 1 մլն 600 հազար հոգով կպայմանավորվենք, թե ով՝ որ ժամին է Armmed համակարգը ներբեռնում, որ ինտերնետը չկախի՝ դիմանա. Փաշինյանը կատակեցBBC-ի ռուսական ծառայությունը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի իմիջինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿիմ Չեն Ընը ծանոթացել է նոր գաղտնի ստորջրյա զենքի վրա կատարվող աշխատանքներինGoogle-ն առաջին անգամ թույլ կտա օգտատերերին փոխել Gmail հասցեն՝ առանց հաշիվը կորցնելուՀամատեղ ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 24-ից 25-ըԽոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմօղիների և ծխախոտի ներմուծման նկատմամբ քվոտա սահմանվեցՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
Հայաստան

Աջակցություն ստացածների ցանկը ԲՏԱ նախարարությունը փորձում էր գաղտնի պահել

«Հետք»-ը գրում է. «Մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրաժարվում է «Հետք»-ին տրամադրել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները, մեզ արդեն հաջողվել է 111 ընկերության ցանկ հավաքել։ Եվ ոչ միայն ցանկը, այլև` ստացած աջակցության չափերը, նրանց հետ ԲՏԱ նախարարության պայմանագրերը։

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում ընդունեց 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Նախարարությանը խնդրել էինք տրամադրել աջակցություն ստացած ընկերությունների անուններն ու գումարի չափերը։ Նախարարությունից պատասխանել էին, որ դա առևտրային գաղտնիք է։ Դրանից հետո «Հետք»-ը դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։

Այս թեմայով հունիսի 14-ին ԱԺ-ում պատգամավոր Բաբկեն Թունյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին հարցրեց, թե ինչո՞ւ է հանրային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը համարվում գաղտնիք։

Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ ընկերությունների տվյալները, գուցե, տրամադրվեն, բայց աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ոչ, քանի որ իրավաբանական շրջանակների հետ քննարկման հարց է:

Ի պատասխան նախարարի՝ ներկայացնում ենք ոչ միայն 111 ընկերությունների անունները, այլև՝ աջակցության չափերը։

Գուցե, նախարարը չգիտի, բայց որոշ պայմանագրեր հրապարակվել են Ֆինանսների նախարարության Armeps համակարգում։ Նախարարն ու նախարարության իրավաբանական վարչությունը պետք է որ դրա մասին տեղյակ լինեին։ Դա նվազագույն պահանջներից է այս պաշտոնյաների համար։

Նախարարությունից ավելի վաղ նշել են, որ 321 ընկերության հայտ համապատասխանել է պահանջներին։ Դա նշանակում է, որ բացի մեր գտած 111 պայմանագրերից, ևս 210 ընկերություն կա, որին պետական աջակցություն է հատկացվել, սակայն մենք նրանց տվյալները չունենք:

Մինչ այդ ներկայացնում ենք մեր կազմած ցանկը։ Հոդվածում առանձնացրել ենք առավել խոշոր աջակցություն ստացածներին։

Նշված բոլոր ընկերությունների հետ պայմանագրերում նշված է, որ տրվող աջակցության համար հիմք է ընդունվել 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1863-Լ որոշումը։ Դա այն որոշումն է, որ վերաբերում է ՏՏ-ին 10 մլրդ դրամ աջակցություն տրամադրելուն։ Սա միանվագ պետական աջակցություն է։ Հիմնավորումն այն էր, որ այդ ընկերությունները, աշխատելով այլ երկրների հետ, դրամի արժևորումից՝ դոլարի անկումից, տուժել են:

Խոշոր հարկատու Pics Art-ը 1 մլն դոլարի աջակցություն է ստացել պետական բյուջեից

Մեր ունեցած 111 պայմանագրերի ցանկում ամենախոշոր աջակցությունը ստացել է երկու ընկերություն՝ «Պիկսարտ»-ը (Pics Art) և «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ-ն՝ յուրաքանչյուրը 400 միլիոն դրամ։ Առաջինի հետ պայմանագիրը կնքվել է 2023 թվականի մայիսի 11-ին, երկրորդի հետ` մայիսի 10-ին։ Նրանցից յուրաքանչյուրի ստացած աջակցության չափը թե պայմանագրի կնքման, թե այսօրվա դրությամբ համարժեք է 1 մլն դոլարի։

Picsart-ը ֆոտոխմբագրման ծառայություններ առաջարկող հարթակ է:

Ներկայում «Պիկսարտ» ընկերության 100% սեփականատերը ԱՄՆ-ում գրանցված «Պիկսարտ ինք.» ընկերությունն է (PicsArt Inc), որի տնօրենը, ըստ պետական ռեգիստրի, Հովհաննես Ավոյանն է։

«Պիկսարտ»-ը այս տարվա հունվարին իրական շահառուների հայտարարագիր է ներկայացրել, որտեղ նշված է, որ Հովհաննես Ավոյանը 38.767% անուղղակի մասնակցությամբ հանդիսանում է ընկերության իրական շահառու։

Ավոյանը ՏՏ ոլորտի հնաբնակներից է։ Նրա հիմնադրած «Պիկսարտ»-ը 2022 թվականի տվյալներով Հայաստանի 66-րդ խոշոր հարկատուն է, որը մեկ տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել մոտ 4.1 մլրդ դրամի հարկեր: Այդպիսով ստացվում է, որ ընկերության վճարած հարկերի 10%-ը միայն այս ծրագրի շրջանակներում վերադարձվել է ընկերությանը։

2021 օգոստոսին Picsart ընկերությունը հայտարարեց 130 միլիոն դոլար ներդրման մասին, որն ընկերության շուկայական արժեքը 1.5 մլրդ դոլարի հասցրեց։ Ընկերությունը աշխատակիցներ և գրասենյակներ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ ԱՄՆ-ում։

Ստացած աջակցության թեմայով «Հետք»-ի հետ նամակագրության մեջ Հովհաննես Ավոյանը նշում է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում բավական դինամիկ զարգացում է ապրում, որը սակայն չի նշանակում, որ պետական աջակցության կարիք չկա։

«Հաշվի առնելով ներկա տնտեսական բարդ իրավիճակը, պետական աջակցությունը ՏՏ ոլորտին բավական պահանջված է և արդյունավետ։ Որքան մեծ է այդ աջակցությունը, մի քանի անգամ ավելի մեծ է ՏՏ ոլորտի կողմից երկրին տնտեսական եւ ֆինանսական դրական վերադարձելիությունը»,- համոզված է Հովհաննես Ավոյանը։

Նա հատուկ ընդգծել է, որ պետական աջակցությունը առավել գրավիչ է դարձնում ՏՏ ոլորտը և խթանում է օտարերկրյա ներդրումները, որն այսօր մեծ պահանջ է երկրի զարգացման համար։

Ավոյանից նաև հետաքրքրվել էինք՝ ընկերությունն արդեն ստացե՞լ է նշված 400 մլն դրամը, սակայն նա չի պատասխանել այդ հարցին՝ խորհուրդ տալով դիմել ընկերության տնօրենին։ Տնօրենին ուղարկած մեր նամակին առայժմ պատասխան չենք ստացել։

400 մլն դրամի պետական աջակցություն է տրվել նաև «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ-ին (Energize Global Services): Ընկերության 53% բաժնետոմսերը, ըստ իրական շահառուների հայտարարագրի, պատկանում են ամերիկահայ գործարար Ռիչարդ Բեզջյանին։ Նա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) խորհրդի նախագահն է։

Աջակցության վերաբերյալ պայմանագիրը կնքվել է մայիսի 10-ին։ «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ-ն ունի մոտ 400 աշխատակից։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին, առաջատար տեխնոլոգիական ընկերություն է, որը կենտրոնացած է բանկային և ֆինանսական կառավարման ոլորտի համար հատուկ ծառայությունների և ապրանքների մատուցման վրա:

«ՍերվիսԹայթն Արևելք», «Գրիդ դայնեմիքս», «Կրիսպ»

Նշված երեք ընկերությունները ևս խոշոր չափի պետական աջակցություն են ստացել ՏՏ-ին տրամադրվող 10 մլրդ դրամի ծրագրով։

«ՍերվիսԹայթն Արևելք» ՍՊԸ-ին (ServiceTitan), ըստ պայմանագրի, հատկացվում է 389.4 մլն դրամի աջակցություն։ Պայմանագիրը կնքվել է մայիսի 11-ին։

ServiceTitan-ը ևս ՏՏ ոլորտում հայտնի ընկերություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում, ավելի ուշ՝ գրասենյակ է բացել նաև Հայաստանում։ Հիմնադիրները հայ են՝ ամերիակաբնակ Վահե Կուզոյանը և Արա Մահդեսիանը։

ServiceTitan-ը ամպային և շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին:

«ՍերվիսԹայթն Արևելք»ընկերության 100% սեփականատերը ԱՄՆ-ում գրանցված «ՍերվիսԹայթան, ինք.» ընկերությունն է, որի տնօրենը, ըստ իրական շահառուների հայտարարագրի, Արա Մահդեսիանն է։

2021 թվականի հուլիսի դրությամբ՝ ընկերության արժեքը գնահատվում է 9.5 մլրդ դոլար։

306.8 մլն դրամի պետական աջակցություն է ստացել «ՋԻ-ԴԻ ԷՅ-ԷՄ» ՍՊԸ-ն։ Այն հայտնի Grid Dynamics ընկերության մասնաճյուղն է Հայաստանում։

Grid Dynamics-ը գործում է 2006 թվականից, գլխամասային գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան հովտում։ Ընկերությունը տրամադրում է թվային ծառայություններ մեծ տվյալների վերլուծության, որոնման, արհեստական ինտելեկտի, ամպային միգրացիայի և հավելվածների արդիականացման ոլորտում:

2022 թվականի դեկտեմբերի 9-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրեն Լեոնարդ Լիվշիցի գլխավորած պատվիրակությանը։

Այդ հանդիպման ժամանակ Վահան Քերոբյանը Grid Dynamics ընկերության ներկայացուցչին պատմել է պետական աջակցության գործիքների մասին։

Ըստ նախարարի՝ ընկերությունը ներկայություն ունի բազմաթիվ երկրներում, գործում է նաև հայաստանյան գրասենյակը, որն ունի շուրջ 250 աշխատակից։

«ՋիԴի ԷյԷմ» ՍՊԸ-ի 100% սեփականատերը Շվեյցարիայում գրանցված «Գրիդ Դայնեմիքս Շվեյցարիա» ՍՊԸ-ն է։

«Կրիսպ» ՍՊԸ-ին (Krisp), ըստ պայմանագրի, այս ծրագրի շրջանակներում հատկացվում է 242.5 մլն դրամի պետական աջակցություն։

«Կրիսպ» ՍՊԸ-ի 100% սեփականատերը ԱՄՆ-ում գրանցված «Քրիսպ թեքնոլոջիս,ինք.» կազմակերպությունն է։ Որպես ընկերության իրական շահառու նշված է Արտավազդ Մինասյանը։ Նա «Կրիսպ»-ի համահիմնադիրներից է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։