Սևանա լճի մակարդակը հունիսի 16-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ ցածր է 25 սանտիմետրով
2023 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը եղել է 1900 մետր 52 սանտիմետր, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ գրանցված նիշից նվազել է 25 սանտիմետրով։
2023 թվականի մայիսի վերջերից մինչ հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 46 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր, իսկ 2023 թվականի հունվարից մինչև հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 137 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։
Հայաստանյան 4 ջրամբարներում էլ ջրի քանակը ավելի քիչ է, քան նախորդ տարի: Այսպես, Ախուրյանի ջրամբարում 2022-ի հունիսի 16-ին ջրի ծավալը եղել է 391 մլն խմ, իսկ այս տարի՝ 226 մլն խմ: Ապրանի ջրամբարում ջրի ծավալը 2022-ին եղել է 48,9 մլն խմ, իսկ այս տարի՝ 26,8 մլն խմ:
Ազատի ջրամբարում նախորդ տարի ջրի ծավալը եղել է 59,6 մլն խմ, այս տարի՝ 42,8 մլն խմ: Եվ վերջապես, Մարմարիկի ջրամբարում նախորդ տարի այս օրը ջրի ծավալը եղել է 15,8 մլն խմ, այս տարի՝ 7,66 մլն խմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...