«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» խախտել են Անգլիական լիգայի գավաթի կանոնակարգը
«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» խախտել են ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կանոնակարգը՝ կատարելով մեկ փոխարինում ավելի, հայտնում է TEAMtalk-ը:
«Նորվիչի» դեմ 1/8 եզրափակիչի խաղում «Արսենալը» կատարել է 4 փոխարինում, որոնցից երկուսը՝ լրացուցիչ ժամանակում: Նույնը «Մանչեսթեր Սիթին» արել է «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում:
Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչուր թիմ կարող է կատարել միայն 3 փոխարինում: Չորրորդ փոփոխությունը կարելի է կատարել միայն այն դեպքում, եթե խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ, իսկ թիմը հիմնական ժամանակի ընթացքում արդեն կատարել է 3 փոխարինում: «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» հիմնական ժամանակի ընթացքում կատարել էին 2-ական փոխարինում, ինչը նշանակում է, որ լրացուցիչ ժամանակում նրանք կարող էին կատարել ոչ թե 2-ական, այլ մեկական փոխարինում:
«Նորվիչի» ղեկավարությունն այդ կապակցությամբ արդեն բացատրություն է պահանջել մրցաշարի կազմակերպիչներից: Եթե «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է տեխնիկական պարտություն:
Հիշեցնենք, որ «Արսենալը» լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով, իսկ «Մանչեսթեր Սիթին» առավելության էր հասել հետխաղյա 11 մետրանոցներով (0:0, 4:1):


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...