Դատավորը, որի մասով ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել, դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանը, որի մասով ԲԴԽ-Ն կարգապահական վարույթ է հարուցել, դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Տիգրան Պետրոսյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժոով՝ պահանջելով վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գործունեության մասով եւ պարզել, թե արդյոք այն, ինչ անում են երկու ընկերներ՝ ԲԴԽ նախագահն ու արդարադատության նախարարը, շահերի բախում չէ:
Ըստ դատավորի՝ երկու ընկեր՝ մեկը ԲԴԽ նախագահ է, մյուսը՝ արդարադատության նախարար, վարույթներ են հարուցում դատավորների նկատմամբ: Ի վերջո, ի՞նչ սկզբունքով են ընտրվում դատավորների նկատմամբ վարույթները:
Ըստ Պետրոսյանի դիմումի՝ Վճռաբեկ դատարանում շատ դատավորների որոշումների հետեւանքով ՄԻԵԴ-ը ըննդեմ Հայաստանի որոշումներ է կայացրել, սակայն ԲԴԽ-ն որոշել է ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ որոշման համար, արդարադատության նախարարի դիմումի հիման վրա, կարգապահական վարույթ հարուցել Վճռաբեկի դատավորներ Արտակ Բարսեղյանի եւ իր նկատմամբ, ինչը խիստ կասկածելի է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել