Օտարերկրացիները վաճառում են իրենց անշարժ գույքը Հայաստանում․ Սուրեն Պարսյան
Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վերջին տարիների ընթացքում բնակարարների գների աննախադեպ աճը նպաստել էր, որ օտարերկրացիները մեծ քանակությամբ անշարժ գույք ձեռք բերեին Հայաստանում։ Սակայն վերջին ամիսների ընթացքում անշարժ գույքի առքուվաճառքի ծավալների անկումը, ինչպես նաև անվտանգությամբ պայմանավորված բացասական սպասումները նպաստել են, որ օտարերկրացիները դեռևս բարձր գներով վաճառեն իրենց անշարժ գույքը, և Հայաստանից դուրս հանեն իրենց գումարները։
Եվ այսպես՝
2023 թվականի ապրիլ ամսին օտարերկրացիները Հայաստանում գնել են 47 բնակարան, որը 2022 թվականի ապրիլի համեմատ պակաս է 41-ով կամ 46,6 տոկոսով։ Այս նույն ժամանակահատվածում նրանք վաճառել են 81 բնակարան։ Ուշագրավ է, որ օտարերկրացիները հատկապես ակտիվ սկսել են վաճառել իրենց հողերը(+14,8%) և անհատական բնակելի տները(+21,%): Ընդհանուր առմամբ, 5,1 տոկոսով ավելի շատ անշարժ գույք են վաճառել։
Հայաստանում անշարժ գույքի հիմնական գնորդները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են։ Ի պատասխան հաճախ հնչող մտահոգությունների՝ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում բնակարան կամ այլ անշարժ գույք ձեռք չեն բերում։
Ամփոփելով՝ պետք է արձանագրենք, որ օտարերկրացիները սկսել են անշարժ գույք քիչ գնել և շատ վաճառել։
28 0
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը
Սուրեն Պարսյան
Դիտել նաև
Տնտեսություն22 03 2023
Ռուբլին արժեզրկվում է, ինչը լուրջ խնդիր է ստեղծել հայ արտահանողների համար․ Սուրեն Պարսյան
Ռուբլին արժեզրկվում է, ինչը լուրջ խնդիր է ստեղծել հայ արտահանողների համար․ Սուրեն Պարսյան
Դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը. տնտեսագետ
Մամուլի տ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել