Իրանի հայազգի պատգամավորը մտահոգություն է հայտնել Փաշինյանի և Ալիևի միջև կուլիսային պայմանավորվածությունների մասին
Հաշվի առնելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կուլիսային պայմանավորվածությունները՝ մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Արա Շաhվերդյանը, հայտնում է MiranPress-ը։
Նրա խոսքով, դա դուրս է նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներից, որը կնքվել է 44-օրյա պատերազմից հետո։ Շաhվերդյանը Իրանի ԱԳՆ-ին հորդորեց ավելի զգոն լինել, քանի որ խոսքը կարող է գնալ Զանգեզուրի միջանցքի մասին։
«Չնայած Հայաստանի իշխանությունները միշտ ասում են, որ դեմ են Զանգեզուրի միջանցքին, սակայն փաստերը ցույց են տալիս, որ մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ միջանցքին, ինչը վնասում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, քանի որ սահմանափակում է մեր ներկայությունը Հարավային Կովկասում եւ վնաս է հասցնում «Հյուսիս- Հարավ» ճանապարհին»,- ասաց պատգամավորը։
«Եթե Լեռնային Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, նրանք քայլ առ քայլ առաջ կգնան, կգրավեն Զանգեզուրի միջանցքը կամ այլ միջանցքներ։ Որովհետև նրանք ցանկանում են կապվել Եվրոպայի և Թուրքիայի հետ, և դա կսահմանափակի մեր մուտքը Եվրասիա, Սև ծով և Վրաստան։ Թուրքիան այսօր Ադրբեջանի հետ հարաբերություններ ունի Նախիջեւանի եւ Իրանի տարածքով, եւ այդ սահմանային փոփոխությունների ու այլ զարգացումների կարիք տարածաշրջանում չկա։
Ցավոք սրտի, Հարավային Կովկասի երրորդ տարրերը, ինչպիսիք են Սիոնիստական ռեժիմը և ՆԱՏՕ-ն, գործոններ են, որոնք սահմանափակում են մեր մուտքը Եվրասիա, և դա մեզ վնասում է քաղաքական, տնտեսական և ռազմավարական տեսանկյունից: Մենք հույս ունենք դառնալ Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ»,- ասաց պատգամավորը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը