Ով է դատախազի նոր տեղակալի ամուսինը. ինչ կապ ունի նրա հեռացումը Վազգեն Սարգսյանի հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախկին իշխանությունների դեմ կատաղի պայքար ծավալող, ապօրինի ծագման գույքի վերադարձի համար իրավական պրոցեսներ տանող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իր թիմը համալրում է նախկինների ընտանիքների անդամներով:
Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Նա համակարգում նոր չէ, երկար տարիներ աշխատել է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ, որից հետո նշանակվեց Երեւան քաղաքի դատախազ, իսկ, ահա, հիմա էլ գլխավոր դատախազի տեղակալն է:
Տեղեկացանք, որ դատախազի տեղակալ Գրիգորյանի ամուսինը Գեւորգ Մարգարյանն է, որը եղել է ՀՀ նախկին զինվորական դատախազ, եւ, ըստ լուրերի, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտի արդյունքում հեռացրել են նրան համակարգից: Մարգարյանը ազատումից հետո հանդիպել էր լրագրողների հետ եւ հայտարարել. «Վահան Խորխոռունու սպանության տաք հետքերով բացահայտմանը խոչընդոտել է գլխավոր դատախազի տեղակալներից մեկը» (ի դեպ, «Առավոտին» տրված հարցազրույցում)։
Նա նշել էր տեղակալի անունը՝ Գագիկ Ջհանգիրյան։ Այդ հայտարարությունն այդպես էլ իրավական ընթացք չունեցավ, միայն հայտնի է, որ Գեւորգ Մարգարյանն իր պաշտոնանկությունից հետո հանդիպել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն հանդիպման նպատակի եւ զրույցի մասին մինչ օրս չի հանրայնացել ոչինչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ