Տեղահանվածներին բնակարաններով ապահովելու կարգը վերանայվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից տեղահանվածներին բնակարաններ ձեռք բերելու նպատակով սերտիֆիկատ տրամադրելու կարգը, ինչպես հայտնի է, թերի է եւ խրթին։ Ըստ գործող իրավակարգավորումների՝ սերտիֆիկատը տրամադրելուց 2 ամիս անց շահառուն զրկվում է ամենամսյա 40 հազարական դրամ աջակցությունից, քանի որ համարվում է, որ ստանալով սերտիֆիկատ՝ մարդը տուն է գնել, ու նրան այլեւս տան վարձի համար աջակցության գումար պետք չէ։ Արցախի կառավարությունում մեր աղբյուրը վստահեցնում է, որ այս կարգն առաջիկայում փոխվելու է։ «Այս պահի դրությամբ շրջանառվում է որոշման նախագիծ, ՀՀ սոցապնախարարության առաջարկով նաեւ, որով սերտիֆիկատ ստանալուց հետո անձը շարունակում է ստանալ 40 հազար դրամական աջակցությունն այնքան ժամանակ, մինչեւ որ բնակարան կամ բնակտարածքներ ձեռք բերեն:
Նաեւ բանկերում կմեղմացնեն պահանջները»,- ասաց մեր զրուցակիցը՝ Արցախի կառավարությունում։ Տեղահանվածներին բնակարաններով ապահովելու երաշխավորը Հայաստանի կառավարությունն է, իսկ Արցախի Հանրապետության կառավարությունը պատասխանատու է զոհված անձ ունեցող տեղահանված ընտանիքներին բնակտարածքով ապահովելու համար։ Այս պահի դրությամբ Հայբիզնեսբանկը, որն այս ծրագրով կառավարության գործընկերն է, գրություն է ուղարկել Արցախի կառավարություն, որով պահանջել է հետաձգել ծրագիրը եւ պայմանագրերում որոշ փոփոխություններ իրականացնել։ Մինչ օրս զոհված անձանց տեղահանված ընտանիքներից մոտ 70-ն արդեն գնել է բնակարաններ, սակայն 60-ին մոտ ընտանիք դեռ չի իրացրել սերտիֆիկատները։ Մոտ 10-15 ընտանիքի հետ կապված էլ խնդրահարույց իրավիճակ է։»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...