Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են հարստանալ: Նախկինում տան ու մեքենայի անհասանելի երազանք ունեցողները տուն ու ավտոմեքենա են գնում: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, օրինակ, 2018 թվականին է տուն գնել, իսկ այս տարի ներկայացրած նրա հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 2022 թվականին 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա է գնել։
Կոնջորյանի՝ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրից տեղեկացանք, որ նա մեքենան գնել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին 9 մլն դրամով։ Մինչ այդ պատգամավորն ուներ Hyundai մակնիշի ավտոմեքենա, որը հոկտեմբերի 1-ին վաճառել է 3 մլն դրամով։
Հետաքրքիր է, որ Հայկ Կոնջորյանի միակ եկամուտը, ըստ հայտարարագրի, նրա պատգամավորական աշխատավարձն է, որը տարեկան կազմել է 7 մլն 868 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ