«Իշխան»-ամետ ԳՄ է ձեւավորվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, թե ովքեր են ընդգրկվել ՀՅԴ ԳՄ, այսինքն՝ հայաստանյան կառույցի նոր կազմում, որն ընտրվել է կուսակցության 26-րդ Գերագույն ժողովի արդյունքում։ Մեր տեղեկություններով, բավականին բուռն է ընթացել ժողովը, տարաձայնություններ, վեճեր են եղել, մի խումբ մարդիկ` Հրանտ Մարգարյանի կառավարմամբ, ցանկացել են Իշխան Սաղաթելյանին փոխարինել այլ անձով, սակայն չի ստացվել․ նա վերընտրվել է, երրորդ անգամ անընդմեջ, ինչը նշանակում է, որ ՀՅԴ հայաստանյան կառույցում շարունակելու է ղեկավարել Իշխան Սաղաթելյանը, եւ ՀՅԴ կուրսը չի փոխվելու։
ԳՄ կազմն էլ, կարելի է ասել, «Իշխան»-ամետ անձանցից է կազմված։ Նախորդ ԳՄ-ի համեմատ, որն ընտրվել էր 2021 թվականին, այս կազմում 5 նոր անձ է հայտնվել՝ Թադեւոս Ավետիսյանը, Վարդան Հակոբյանը, Գեղամ Մանուկյանը, Խաչատուր Ստեփանյանը, Գերասիմ Վարդանյանը։ Նախորդ ԳՄ կազմում անդամակցող Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, Բագրատ Եսայանը, Սուրեն Մանուկյանը դուրս են մնացել նոր կազմից։ Արծվիկ Մինասյանն ինքն է ինքնաբացարկ հայտնել, սակայն առավել ուշագրավ էր Մանուկյանի դուրս մնալու փաստը, թվում էր՝ դաշնակցական ընկերները հատուկ ժեստ կանեն՝ իրենց ընկերոջն ուղղված, ով մոտ մեկ տարի է՝ կալանավորված է, թողնելով ԳՄ կազմում, սակայն չեն արել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ