Ուկրաինայում եվրատեսիլյան կրքեր են
Այս տարի Կիեւում անցկացվելիք «Եվրատեսիլ–2017» ամենամյա երգի մրցույթի կազմակերպչական աշխատանքներով զբաղվող թիմը հայտարարել է իր գործունեության կասեցման մասին։ Այս մասին ասվում է կազմակերպիչների՝ Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերությանը ուղղված հայտարարության մեջ, որ հրապարակել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
Ինչպես պարզաբանել են կազմակերպիչները, այս որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ թիմին, փաստորեն, զրկել են իրավասություններից՝ Ուկրաինայում մրցույթի նոր ղեկավար նշանակելով։ Դիմումի մեջ նշվում է, որ ղեկավարի փոփոխությունը կատարվել է այն բանից հետո, երբ թիմը կարողացել է Եվրոպական հեռարձակողների միությունից ստանալ մրցույթը Կիեւում անցկացնելու հաստատումը։ Արդյունքում թիմի աշխատանքը երկու ամսով դադարեցվել է, նշել են կազմակերպիչները։
«Ափսոսանքով հայտնում ենք, որ մեր թիմը չի կարող ընդունել նման նշանակումը և հնարավորություն չի տեսնում շարունակել իր աշխատանքը՝ Ուկրաինայում Եվրատեսիլի կազմակերպման և անցկացման նախագծում», ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինան իրավունք է ստացել անցկացնել ամենամյա մրցույթը, քանի որ հենց այդ երկրի ներկայացուցիչ Ջամալան է գրավել առաջին տեղը 2016 թվականին՝ կատարելով ղրիմի թաթարների տարհանման մասին երգը։
Անցած տարվա դեկտեմբերին Bild–ը գրել էր, որ «Եվրատեսիլի» կազմկոմիտեում բանակցություններ են գնում 2017թվականի մրցույթը Կիեւից Մոսկվա տեղափոխելու վերաբերյալ։ Ինչպես պատմեցին պարբերականի զրուցակիցները, մրցույթի կազմակերպիչները մտածել են տեղափոխել մրցույթի անցկացման վայրը այն պատճառով, որ Կիեւը «Եվրատեսիլի» կազմակերպիչներին չի տվել ֆինանսական երաշխիքներ։
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...