Հայաստանի բեռնատարները կկարողանան ազատ Ռուսաստան գնալ
Հայկական բեռնատարները կկարողանա ազատ Ռուսաստան գնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետեր Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հոկտեմբերի 24-ին Կառավարությունում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ասել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նշենք, որ հանդիպման արդյունքում Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր է ստորագրվել:
Նախարարի խոսքով՝ փաստաթղթի կարեւոր կետերից մեկը երկու երկրների միջեւ առանց փոխադարձ քվոտաների (թույլտվությունների) բեռնափոխադրումներն են:

















































