Մամուլը, օրենքը չկարդալով, սխալ է մեկնաբանել. ժամկետային զինծառայությունը 24 ամիս է. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վերահաստատել է, որ ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է:
Նա նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը չկարդալով, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել:
«Ժամկետային զինծառայությունը 24 ամիս է», - ասել է Վ.Սարգսյանը:

















































