Հայաստանի Մ-19 հավաքականը 2 ընկերական խաղ կանցկացնի Եվրո-2018-ի ընտրական փուլից առաջ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 28-ին եւ 30-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի երկու ընկերական հանդիպում Ղազախստանի Մ-19 թիմի հետ, հայտնում է ՀՖՖ կայքը:
Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 25-30-ը կանցկացնի հավաք: Հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին թիմին կտրվի հանգիստ: Նոյեմբերի 2-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կվերսկսի մարզումները՝ նախապատրաստվելով նոյեմբերի 8-14-ը Լյուքսեմբուրգում կայանալիք 2018թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խմբի մրցաշարին, որում հայկական թիմի մրցակիցները կլինեն Լյուքսեմբուրգի, Չեխիայի եւ Շոտլանդիայի հավաքականները:
Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Նիկոլաոս Մելիքյան, «Ավան Ակադեմիա»
Խաչատուր Մանուկյան, «Բանանց»
Էրիկ Խուրշուդյան, «Բանանց»
Գրիգորի Մաթեւոսյան, «Տորպեդո» (Արմավիր, Ռուսաստան)
Պաշտպաններ
Էրիկ Ղարիբյան, «Բանանց»
Արսեն Սադոյան, «Բանանց»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Ալբերտ Խաչումյան, «Ավան Ակադեմիա»
Լեւոն Ղարիբյան, «Ավան Ակադեմիա»
Արման Ասիլյան, «Ավան Ակադեմիա»
Դերենիկ Սարգսյան, «Ավան Ակադեմիա»
Հրաչյա Գեղամյան, «Ավան Ակադեմիա»
Կիսապաշտպաններ
Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»
Հովհաննես Հարությունյան, «Ավան Ակադեմիա»
Դավիթ Նալբանդյան, «Ավան Ակադեմիա»
Միխաիլ Մուրադյան, «Ավան Ակադեմիա»
Վիգեն Կարապետյան, «Ավան Ակադեմիա»
Արմեն Նահապետյան, «Ավան Ակադեմիա»
Միհրան Պետրոսյան, «Ավան Ակադեմիա»
Էրիկ Ազիզյան, «Ավան Ակադեմիա»
Հարձակվողներ
Առլեն Ծատուրյան, «Շիրակ»
Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան, «Ավան Ակադեմիա»
Հայաստանի Մ-19 հավաքականը Լյուքսեմբուրգ կմեկնի նոյեմբերի 4-ի գիշերը: Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հավաքականին կմիանա Լյուքսեմբուրգում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները