Զիդան. Շնորհակալ եմ «Ռեալի» ֆուտբոլիստներին ինձ օգնելու համար
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանանալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Շնորհակել եմ բոլորին, սա ֆանտաստիկ մրցանակ է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր խաղացողներին, որոնք ինձ օգնեցին արժանանալ այս մրցանակին: Իրականում, սա առանձնահատուկ ինչ-որ բան է»,- Զիդանի խոսքւ մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզիչի քվեարկությունում Զիդանը ստացել էր ձայների 46,22 տոկոսը: Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն երկրորդ տեղը գրավել է 11,62 տոկոս ձայնով, Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրին հավաքել էր 8,78 տոկոս ձայն:
ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագրողներ եւ երկրպագուներ:


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ