Տավուշում ռումինացին ընկել է էլեկտրական աշտարակից
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 23-ին, ժամը 14:42-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջեւան տանող ավտոճանապարհին՝ աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 22-ամյա Իվան Դանութը (Ռումինիայի քաղաքացի) ընկել է էլեկտրական աշտարակից (մոտ 10 մ բարձրություն):
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել Երեւան քաղաքի Էրեբունի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

















































