Հայաստանի քաղաքացին Պոդմոսկովիեում գնդակահարել է երթուղայինի վարորդի
ուս իրավապահները կարծում են, որ ՀՀ քաղաքացին սպանել է «Ռոդ տրանս» ՍՊԸ-ին պատկանող երթուղայինի վարորդին «Դոն» մայրուղու 43-րդ կիլոմետրին: Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը: Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլ ամսին, սակայն նախաքննությունը պաշտոնական մեղադրանք առաջադրում է միայն հիմա:
Ըստ այդմ, սպանողը եւս եղել է երթուղայինի վարորդ: Նշվում է, որ երկու անձանց միջեւ տեղի է ունեցել վեճ, որը թեժացել է եւ նրանք կրակել են իրար վրա հրազենային զենքից: Մեկ այլ վարկածի համաձայն, տեղի է ունեցել «ռազբորկա»: Իրավապահները նշում են, որ զոհի եւ ենթադրյալ մարդասպանի միջեւ հին չլուծված խնդիրներ են եղել: Կատարվածի մասին ոստիկաններին իրազեկել են հարեւանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցները: Մահացողը եղել է ազգությամբ չեչեն: Հայտնի է զոհի ինքնությունը: Անունը` Մուհամմեդ Ուալատով: Տարիքը` երեսունչորս տարեկան:
Հայտնի է նաեւ, որ մահը վրա է հասել Դոմոդեդովոյի հիվանդանոցում, ուր տեղափոխվել է բազմաթիվ` կյանքի համար ոչ համատեղելի վիրավորումներով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին