Կրկին թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահատվել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացիներ Գ.Հ-ն և Ա.Հ-ն զբաղվում են կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Ստացված տվյալներն իրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից հիշյալ 2 անձանց նկատմամբ սահմանվել է օպերատիվ հսկողության: Այդ ընթացքում վերջիններս հատել են վրաց-հայկական սահմանը Բագրատաշենի սահմանային անցակետով, սակայն մաքսային հսկողություն անցնելու ժամանակ որևէ իր, առարկա կամ գումար չեն հայտարարագրել։
Մաքսային հսկողության գոտին լքելուց անմիջապես հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության մեջ կասկածվող անձինք և նրանց տրանսպորտային միջոցը վերադարձվել են մաքսային հսկողության գոտի։ Այդ քաղաքացիների և նրանց տրանսպորտային միջոցի զննության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 68,000 ԱՄՆ դոլարին համարժեք 172,000 վրացական լարի կանխիկ գումար ու մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Կանխիկ դրամական միջոցների և թմրամիջոցի մաքսանենգության դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելիս (բացառությամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մեկնելիս կամ ժամանելիս) հայտարարագրման ենթակա են նաև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող դրամական միջոցներն ու վճարային գործիքները»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը