Պյոտր Սվիտալսկի․ Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ գործընկերության մասին պայմանագիրը կստորագրվի
Եվրամիությունը կշարունակի համագործակցությունը տարածաշրջանային ու տեղական իշխանությունների մարմիններին աջակցության հարցում։ Այդ մասին հոկտեմբերի 24-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով, ԵՄ–ի կողմից գործադրվում են բոլոր ջանքերը, որպեսզի գործընկերության նոր պայմանագիրն ստորագրվի։ «Եվրամիությունը ծայրահեղ ջանքեր է գործադրում, որպեսզի պայմանագիրը ստորագրվի եւ կյանքի կոչվի», - հավաստիացրել է Սվիտալսկին՝ հավելելով, որ Երեւանում վճռական են տրամադրված եւ պատրաստ են խնդրի լուծման համար ներդնել հնարավոր ամեն ջանք։

















































