Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Պոլսահայ գործիչն ընտրություններից հետո Հայաստանի նկատմամբ Թուրքիայի պետական քաղաքականության փոփոխություն չի ակնկալում

 

Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածուներից ցանկացածի հաղթանակի պարագայում Հայաստանի նկատմամբ թուրքական պետության քաղաքականությունը լուրջ փոփոխություններ չի կրելու։ Այս կարծիքին է Ստամբուլի հայկական համայնքի անդամ Տիգրան Ալթունը։

«Սա պետական քաղաքականություն է, չեմ կարծում, որ այս կամ այն նախագահը կկարողանա փոխել պետական քաղաքականությունը։

Ես կարծում եմ՝ Ադրբեջանը շատ մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա։ Այդ երկիրն այստեղ այնքան շատ ներդրումներ ունի, որ Թուրքիան չի կարող անտեսել նրան ու ստիպված է հետևել ադրբեջանական քաղաքականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ալթունը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ պոլսահայը նկատել է, որ երկու երկրներն էլ պետք է սովորեն ապրել կողք կողքի։

«Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է սկզբունքներիցդ հրաժարվես, բայց առօրյա կյանքը շարունակելու համար պետք է սահմանները բացվեն»,- նշել է նա։

Անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» շարժմանը նվիրված արձանի տեղադրման առնչությամբ պաշտոնական Անկարայի բարձրացրած աղմուկին՝ Ալթունը նկատել է, որ այդ հայտարարությունները պետք է կապել նաև մայիսի 14-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների և այդտեղ ազգայնական շրջանակների ձայները ստանալու միտման հետ։

«Եթե պետք է բողոքեն այդ արձանի տեղադրման համար, ապա մենք էլ պետք է բողոքենք, որ հայկական թաղամասերում կան Թալեաթ փաշայի փողոց, դպրոց։ Ընդ որում, այդ ամենը արվում է հենց այն վայրերում, որտեղ ապրում են հայերը»,- նշել է նա։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը 2000-ականների սկզբին շատ էր բարձրաձայնվում հենց թուրք մտավորականների՝ լրագրողների, գրողների, իրավապաշտպանների կողմից, սակայն վերջին տարիներին նման միտում այլևս չի նկատվում։

«Նախկինում այդ հարցի մասին խոսողների մեծ մասն այսօր այլևս Թուրքիայում չէ, լքել են երկիրն ու ապրում են եվրոպական երկրներում։ Թուրքիայի ներսում այս հարցի մասին խոսող շատ մարդ չի մնացել։

Տարբեր պատճառներից ելնելով՝ նրանք վախեցան ու հեռացան այստեղից։ Բացի այդ, պետք է ընդունել, որ Թուրքիայում բոլոր լրատվամիջոցները, հեռուստաընկերությունները տարբեր ձևերով Էրդողանի, պետության ճնշման տակ են։ Ինչ նրանք ասեն, այն պետք է գրվի»,- նշել է Ալթունը։

Նրա գնահատմամբ՝ Էրդողանի վերջնական ընտրության պարագայում առաջիկա տարիներին Թուրքիան կունենա խիստ ավտորիտար, բռնապետ նախագահ։

«Եթե նրա այսքան սխալներից հետո ժողովուրդը այդքան քվե է տվել նրան, ապա նա այսուհետ ավելի վստահ կլինի իր գործողություններում։

Հավանաբար, այս երկիրն այլևս կդառնա մեկ անձի ու մեկ կուսակցության՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության երկիր»,- ասել է Ստամբուլի հայ համայնքի անդամ Տիգրան Ալթունը։